Լրահոս

26.02.2014 13:13


Հանրապետությունում արձանագրվել է թմրամոլության աճ

Հանրապետությունում արձանագրվել է թմրամոլության աճ

Այսօրվա ասուլիսում ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետ Արթուր Մինասյանը հայտնել է, որ Հայաստանում արձանագրվել է թմրամոլության, թմրամոլների և ապօրինի շրջանառությունից առգրավված թմրանյութերի աճ։

Ըստ բանախոսի, 2012թ. համեմատ՝ 2013թ-ին արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների շուրջ 7% աճ: Արձանագրվել է նաև ապօրինի շրջանառությունից առգրավված թմրանյութերի քանակական աճ։ «Հիմնականում առգրավվել են կանեփ, ափիոն տեսակի թմրանյութեր, որոնք ներմուծվել են Իրանից»,- ասել է ոստիկանության փոխգնդապետը։

Նա նաև հայտնեց, որ հանրապետությունում թմրամիջոց ապօրինի օգտագործողների թիվը ևս աճել է։ Եթե 2012թ.–ին նրանք կազմել են 1009, ապա 2013թ-ին՝ 1523։

Բանախոսը նշել է, որ Հայաստանում հիմնականում օգտագործվում է մարիխուանա տեսակի թմրամիջոցը։ Այն համեմատաբար հասանելի է, քանի որ աճում է տարբեր տեղերում և մատչելի է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը