ՎԴ քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը չի մասնակցել աշխատանքային քննարկմանը
«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում տարածել է տեղեկություն այն մասին, որ նախօրեին ՀՀ բանկերի միության նախաձեռնությամբ կայացած աշխատանքային հանդիպմանն իբր մասնակցել է նաև Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը: Հրապարակումը տեղ է գտել նաև այլ լրատվամիջոցների լրահոսներում, ինչ էլ պատճառ է դարձել սույն հերքմանը:
Օրաթերթի լրագրողը աշխատանքային հանդիպման վերաբերյալ Դատական դեպարտամենտի հանրային կապերի ծառայությանը հարցում կատարելիս չէր նշել իր ունեցած, իրականությանը չհամապատասխանող տեղեկության մասին, որի դեպքում կլիներ Ծառայության կողմից համապատասխան հերքում և կտրամադրվեր ամբողջական տեղեկություն, ինչն էլ իր հերթին զերծ կպահեր օրաթերթին ապատեղեկատվության տարածումից: Այսպիսով, ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունը հայտնում է, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը չի մասնակցել վերոգրյալ աշխատանքային քննարկմանը` այն պարզ պատճառով, որ աշխատանքային հանդիպումը դուրս է քրեաիրավական հարցերի դաշտից:
ՎԴ քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը չի մասնակցել աշխատանքային քննարկմանը
«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում տարածել է տեղեկություն այն մասին, որ նախօրեին ՀՀ բանկերի միության նախաձեռնությամբ կայացած աշխատանքային հանդիպմանն իբր մասնակցել է նաև Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը: Հրապարակումը տեղ է գտել նաև այլ լրատվամիջոցների լրահոսներում, ինչ էլ պատճառ է դարձել սույն հերքմանը:
Օրաթերթի լրագրողը աշխատանքային հանդիպման վերաբերյալ Դատական դեպարտամենտի հանրային կապերի ծառայությանը հարցում կատարելիս չէր նշել իր ունեցած, իրականությանը չհամապատասխանող տեղեկության մասին, որի դեպքում կլիներ Ծառայության կողմից համապատասխան հերքում և կտրամադրվեր ամբողջական տեղեկություն, ինչն էլ իր հերթին զերծ կպահեր օրաթերթին ապատեղեկատվության տարածումից:
Այսպիսով, ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունը հայտնում է, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը չի մասնակցել վերոգրյալ աշխատանքային քննարկմանը` այն պարզ պատճառով, որ աշխատանքային հանդիպումը դուրս է քրեաիրավական հարցերի դաշտից:
ՀՀ Դատական դեպարտամենտ