Տնտեսական

26.02.2014 15:36


ԵՀՄՖ հաղորդագրությունը ՀՀ վարչապետի և այլ պաշտոնատար անձանց կողմից կատարված օֆշորային հանցագործությունների մասին

ԵՀՄՖ հաղորդագրությունը ՀՀ վարչապետի և այլ պաշտոնատար անձանց կողմից կատարված օֆշորային հանցագործությունների մասին

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ Նախագահության կողմից ստեղծված Իրավաբանական-փորձագիտական խումբը ներկայացնում է ՀՀ նախագահին ուղղված բաց նամակում տեղ գտած հանրությանը հայտնի և մամուլում բազմիցս քննարկված, հայաստանյան բարձրագույն պաշտոնների կողմից իրականացված աղմկահարույց հանցագործությունների մասին փաստերի հավաքագրումը և ճշտումը` տալով վերջնական եզրակացություն ուսումնասիրության արդյունքների մասին: ԵՀՄՖ Նախագահության Իրավաբանական-փորձագիտական խումբը “Նաիրիտ” գործարանի շուրջ տեղի ունեցած թալանը ապացուցող փաստերից հետո լծվեց մամուլում տեղ գտած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ իրականացրած օֆշորային սկանդալի փաստերի հավաքագրմանը: Բազմաթիվ լրատվամիջոցներ հրապարակեցին, որ գործարար Աշոտ Սուքիասյանը «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի միջոցները յուրացրել է կիպրոսյան օֆշորային մի ընկերության միջոցով, որի հիմնադիրներից են նաև Հայաստանի վարչապետն ու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Իրավաբանական-փորձագիտական խմբի ուսումնասիրությունները պարզեցին, որ Փայլակ Հայրապետյանը որոշել է գրավադրել իր ունեցվածքը և վարկ վերցնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունում կայացած քննարկման ու որոշման արդյունքում: Այդ գործարքի մասին պետական լրատվամիջոցներում տրվել են պաշտոնական հաղորդագրություններ` աֆրիկացի գործարարների հետ վարչապետի հանդիպման, ինչպես նաև տեղեկատվություններ ձեռք բերված պայմանավորվածությունների` գործարքի մասին:

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Փաստերը բացահայտում են, որ Փայլակ Հայրապետյանին ունեզրկել են նախօրոք մտածված ծրագրով, որին մասնակցություն են ունեցել բազմաթիվ պետական պաշտոնյաներ Կենտրոնական Բանկից, ԱԱԾ-ից, ՀՀ արտգործնախարարությունից, ՀՀ արդարադատության նախարարությունից, ՀՀ ֆինանսների նախարարությունից, «Ամերիաբանկից»: Չնայած վարչապետի «միամիտ» հայտարարությանը, որ իբր այս ամենը սուտ է, այնուամենայնիվ իր կոմից չներկայացվեց որևէ իրավական հիմնավոր ապացույց, իսկ երբ ներկայացվեցին իր ստորագրությունը ապացուցող փաստաթղթեր, նա կատարեց իրար հաջորդող հետևյալ հայտարարություները.

- նախ ներկայացրեց, թե ինքն օֆշորային ընկերությանը մասնակցություն չունի, և սուտ են դրանք փաստող լուրերը,

-այնուհետև, երբ փաստերը հաստատվեցին, հայտարարեց, որ օֆշորում գրանցվել նա չէր կարող, քանի որ ինքը Կիպրոսում երբեք չի եղել: Սրանք արդեն հանցագործությունը փաստող` հանրությանը մոլորեցնող և հերթական իրավաբանական տեսանկյունից տգետ ու անհաջող փորձեր էին, քանի որ օֆշորային ընկերություն բացելու համար ոչ ոք երբևիցէ չի այցելում օֆշորային գոտի, այլ տալիս է լիազորագիր` հաստատված ապոստիլ կնիքով, որի հաստատման ընթացակարգին մասնակցում են ՀՀ արտաքին գործերի և ՀՀ արդարադատության նախարարությունների համապատասխան աշխատակիցներ:

Այսպիսով, Հայաստանի քաղաքացին, որպեսզի բացի օֆշորային ընկերություն, այդ օֆշոր ունեցող երկիրը պարտադիր պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության հետ և փաստաթղթերը պետք է վավերացվեն ապոստիլների միջոցով, որպեսզի միջազգային իրավունքի տեսանկյունից համարվեն վավերական: Հակառակ պարագայում օֆշորային ընկերություն չի գրանցվի:

Այսինքն, եթե հիմք ընդունենք և հավատանք ներկայացվող միակ հանցագործի` Աշոտ Սուքիասյանի խոստովանական նամակը, թե իբր ինքն է արել խարդախություն ու օֆշորային WLISPERA HOLDINGS LIMITED ըներությունում ինքն է բաժնեմասեր գրել վարչապետ Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի անուններով, ապա ստացվում է, որ նա ղեկավարել է հանցավոր խմբավորում` կազմված ՀՀ արտաքին գործերի և ՀՀ արդարադատության նախարարությունների ու այլ պետական պաշտոնյաներից: Նման եզրահանգման համար հիմք է հանդիսանում այն փաստը, որ ապոստիլ կնիք ստացող երկիրը` տվյալ դեպքում կիպրական կառավարությունը, հարցում է անում տվյալ երկրին` այս դեպքում ՀՀ-ին, և ստանում հաստատում փաստաթղթի վավերական լինելու առնչությամբ: Այսինքն, առանց հայաստանյան համապատասխան մարմինների հաստատման, օֆշորային ընկերությունում բաժնեմաս ունեցող անձերի անունով օֆշորային ընկերություն ուղղակի չէր գրանցվի Կիպրոսում:

Որպես վերը նշվածի ապացույց, որ Ա. Սուքիասյանը առանց պետական պաշտոնյաների մասնակցության չէր կարող իրագոծել իր “մատնանշած” հանցագործության կատարումը` ևս փաստում են ՀՀ ֆինանսական գործառույթներ իրականացնելու օրենսդրական դրույթները: Ըստ դրանց` «Ամերիաբանկը» խոշոր գումար երկրից դուրս փոխանցելու դեպքում պետք է ստանար ՀՀ Կենտրոնական Բանկի թույլատվությունը: Իսկ ՀՀ Կենտրոնական Բանկը, իր հերթին ստանալով նմանատիպ տեղեկատվություն, պարտավոր էր շտապ տեղեկացնել ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությանը և ՀՀ ֆինանսների նախարարությանը: Ա. Սուքիասյանի պնդումները, որ ինքը միակ մեղավորն է, չեն համապատասխանում իրականությանը, քանի որ նմանատիպ հանցագործություն կատարելու համար իր հանցավոր խմբի մեջ պետք է մտնեին ոչ միայն ՀՀ արտաքին գործերի և ՀՀ արդարադատության նախարարությունների պատասխանատու աշխատակիցներ, այլև մաս պետք է կազմեին ՀՀ Կենտրոնական Բանկի, ՀՀ ֆինանսների նախարարության ու ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության աշխատակիցներ: Հակառակ պարագայում հնարավոր չէր լինի գրպանել գործարար Փայլակ Հայրապետյանի գումարները և գույքը: Հանցավոր խմբի գոյության անհրաժեշտությունը փաստում է նաև այն, որ օֆշորում հայտնված խոշոր գումարի մի մասը հետ է եկել «Ամերիաբանկ» և նորից անցնելով նույն գործառույթը` օրենքի պահանջի համաձայն պետք է ստուգվեր ԱԱԾ-ի ու Կենտրոնական Բանկի կողմից: Այսինքն այն փաստը, որ գումարը եկել է հետ ու առանց որևէ խնդիրների «հանգրվանել» անհրաժեշտ հաշվեհամարի վրա, փաստում է, որ իրականացվել է կազմակերպված թալան` պետական ինստիտուտների մասնակցությամբ: Հաջորդող փաստը առավել լույս է սփռում կողոպուտին պետական մակարդակով մասնակցության մասին: Վարչապետի և իր թիմակիցների մասին լրատվական բացահայտումների ժամանակահատվածում` 2013 թվականի ամռան ամիսներին, ԵՀՄՖ Նախագահության կողմից ձեռք բերվեցին տվյալներ, որ ԵՄ-ի կողմից Կիպրոսի օֆշորային ընկերությունների արխիվները հանրության համար հասանելի դարձնելու արդյունքում ֆինանսական ահռելի միջոցների շարժ է սկսվել դեպի խաղաղօվկիանոսյան Վանուատու կղզի-պետություն, որը նույնպես ուներ օֆշորային ընկերություններ գրանցելու հնարավորություն: Բայց ինչպես պարզեցին մեր ուսումնասիրությունները, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը չուներ դիվանագիտական հարաբերություններ այդ կղզյակ-պետության հետ, և բնականաբար, ՀՀ քաղաքացին չէր կարող օֆշորային ընկերություն գրանցել այնտեղ, քանի որ ապոստիլի կնիքի խնդիր կար:

Սակայն մեր փորձագիտական խմբի պրպտումները տվեցին “դրական” արդյունք. ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից ստացվեց հետևյալ ծավալուն տեղեկատվություն, որտեղ ուղղակի նշված էր, որ 2013 թվականի սեպտեմբերի 26-ին մեկնարկել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այցելությունը Նյու Յորք, և ՄԱԿ-ի ՀՀ մշտական ներկայացուցչությունում Էդվարդ Նալբանդյանի բազմաթիվ հանդիպումների մասին պատմող տեղեկատվություններից հետո` ամենավերջում նշված է, որ նա հանդիպել է նաև Վանուատուի փոխվարչապետ, արտգործնախարար Էդվարդ Նիպակե Նատապեիի հետ։ Երկու երկրների արտգործնախարարները ստորագրել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համատեղ հայտարարություն։ Ստորագրման արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ։

ՀՀ իրավապահների հատուկ ուշադրությունը հրավիրելով այս հանգամանքի վրա` առաջարկում ենք սույն գործով շտապ հարցաքննել ՀՀ արտգործնախարարին, որպեսզի վերջինս հիմնավորի, թե ինչումն էր կայանում կղզյակ-պետության հետ շտապ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հրատապ անհրաժեշտությունը:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի ստորագրության համապատասխանության պարզաբանման շուրջ փորձագիտության արդյունքների ամիսներ շարունակ գաղտնի պահելուն, սա արդեն փաստում է մեկ այլ հանցագործության մասին. համաձայն ՀՀ Սահմանադրության ՀՀ իրավական-դատական համակարգը պետք է գործի իշխանական մնացած թևերից անկախ: Իրականում, սակայն, վերջին փաստը ապացուցում է հակառակը. քանի որ հանցագործության մեջ մեղադրվում է ՀՀ վարչապետը, ապա իրավա-դատական համակարգի պատասխանատուները գործի բացահայտումը միտումնավոր մատնելով անգործության, կոպտորեն խախտել և խախտում են ՀՀ Սահմանադրությունը:

ԵՀՄՖ նախագահություն Սլովակիա, Բրատիսլավա

Այս խորագրի վերջին նյութերը