Ստեփան Դեմիրճյան. «Իշխանությունն ամեն գնով պահելու գործելակերպը հանգեցրեց մարտի 1-ին»
Այսօր ԱԺ-ում 2008թ. մարտի 1-ի հարցով հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն ընդգծել էր, որ այդ օրվանից անցել է 6 տարի, բայց սպանությունների, մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերը մինչ օրս բացահայտված չեն։
–Առ այսօր իրավաջորդները, տուժածները որևէ փոխհատուցում չեն ստացել: Այս ամենը որևէ արդարացում չունի։ Եզրակացությունը մեկն է՝ Գլխավոր դատախազությունը, ՀՔԾ-ն ամեն ինչ արել են մարտի 1–ի գործը կոծկելու համար: Վարչախումբն արդար դատաքննությունն ապահովելու փոխարեն ամեն ինչ բարդել է ընդդիմության վրա՝ շինծու գործեր հարուցելով, և ոչ մի մարդասպան մինչ օրս դատարանի առաջ չի կանգնել, հանցագործները մնացել են անպատիժ։ Իրեն չարդարացրեց նաև այս հարցով ԱԺ նախորդ ժամանակավոր հանձնաժողովը, բայց սա չի նշանակում, որ իմաստ չունի նոր հանձնաժողով ստեղծելը,-ասել է Ս. Դեմիրճյանը:
Նրա համոզմամբ՝ մարտի 1–ի էջը կփակվի միայն այն ժամանակ, երբ դատարանի առաջ կկանգնեն հանցագործությունների համար պատասխանատու անձինք։
–Պետք է վերջ տալ անպատժելիությանը։ Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություն,–ավելացրել է Ս. Դեմիրճյանը,–քանի դեռ երկրում իշխանությունը չի ձևավորվում ժողովրդի ընտրությամբ, անհնար է ապահովագրված լինել նման դեպքերից: Ժողովրդավարական երկրներում քաղաքական ճգնաժամները հաղթահարվում են ընտրությունների միջոցով, իսկ մեզ մոտ հակառակն է՝ ամեն ընտրություն լարվածության նոր ալիք է ստեղծում, որովհետև ընտրությունները կեղծվում են, իսկ ամեն կեղծված ընտրության համար երկիրը թանկ գին է վճարում: Իշխանությունն ամեն գնով պահելու գործելակերպը հանգեցրեց մարտի 1–ին:

7or.am