Սցենարական մրցույթ` նվիրված Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին
«Փյունիկ» բարեգործական հիմնադրամը և «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը 2014թ. հայտարարել են Հայոց Ցեղասպանության թեմայով սցենարական մրցույթ` նվիրված Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին: Մրցույթը հրավիրում է կարճամետրաժ (3-6 րոպե տևողությամբ) խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարներ:
Հաղթող կճանաչվեն լավագույն 10 սցենարները` ընտրված մասնագիտական ժյուրիի կողմից. հեղինակներին կշնորհվեն դրամական պարգևներ. մասնավորապես` լավագույն երեք սցենարների հեղինակները կարժանանան 1000-ական, իսկ հաջորդող լավագույն յոթի հեղինակները` 500-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգևների: Սցենարները տարվա ընթացքում կնկարահանվեն և հանդիսատեսին կներկայացվեն կազմակերպող կողմերի աջակցությամբ: Մրցույթը տարիքային կամ ազգային սահմանափակումներ չունի. մասնակցել կարող են հեղինակներ ամբողջ աշխարհից. ներկայացվել կարող են նաև գրական հիմք ունեցող սցենարներ:
Կինոն համարելով մշակութային դիվանագիտության լավագույն ձևերից մեկը և գիտակցելով կինոարվեստի ներազդեցողական բացառիկ ուժը` «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը և «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը մշակութային այս ծրագիրը նախաձեռնել են` լիահույս լինելով Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ նպաստել 20-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկի վերաբերյալ միջազգային հանրության տեղեկացվածության բարձրացման և պատմական ճշմարտության վերականգնման կարևորագույն խնդիրներին:
Նշենք, որ սցենարները պետք է ներկայացնել «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամ՝ Ք. Երևան, Մոսկովյան 3 հասցեով կամ ուղարկել [email protected] Էլ. հասցեով ՝ մինչև 2014թ-ի հունիսի 30-ը: