Այսօր խորհրդարանում լրագրողները ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքրվել են, թե ինչպե՞ս է արձագանքում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանիորակմանը։
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը վարչապետի հրաժարականը պահանջող 4 ոչիշխանական խմբակցությունների մասին ասել էր՝ «Ղալլաթ են անում»։ Արմեն Ռուստամյանն էլ նրան հակադարձել էր. «Եթե մենք էլ իրեն ասենք՝ ղալլաթ ես անում, չատլախ, թող չնեղանա»։
Հրայր Թովմասյանի մամուլի խոսնակն էլ եզրափակել էր, թե նախարարը սովորություն չունի «եթե»-ներով սկսվող հայտարարություններին պատասխանելու, իսկ առանց «եթե»–ների հայտարարությունները, բնականաբար, ստանում են համապատասխան պատասխաններ։
Այսօր Հրայր Թովմասյանը հրաժարվել է այս խոսքերին որևէ բան ավելացնել, չի էլ պատրաստվում ներողություն խնդրել։
–Ամեն մարդ ինքն է իրեն գնահատական տալիս։ Դուք իրեն հարցրեք։ Եթե ինքը «եթե»–ները կհանի, կլինի էն, ինչ որ մամուլիս քարտուղարն ասել է։
«Այսինքն, առանց «եթե»–ի՞ այդ բառն ասի»,–«7օր»–ի ճշտող հարցին էլ նա արձագանքել է.
–Եթե առանց «եթե»–ի ասի, էն կստանա, ինչ որ մամուլիս քարտուղարն ասել է։ Ես եթե համարած լինեի, որ վիրավորել եմ, կասեի։
Մեր դիտարկմանը, որ, փաստորեն, ինքն էլ է «եթե»–ով խոսում, Հ. Թովմասյանն արձագանքել է.
–Ե՞ս։ Ասում եմ՝ եթե արած լինեի, կասեի։ «Եթե»–ով խոսելը չի՛ արգելված։ Իսկ ընդհանրապես, երկու բան կա՝ իրեն դիմեք, թող ինքը իրա «եթե»–ն հանի, սա մի բան, և երկու հարց է էստեղ հնչել։ Առաջինը, որ մեր իրականության մեջ նման արտահայտություններն անպատասխան չեն մնում, և երկրորդ՝ առայժմ փակված ա։
Հրայր Թովմասյան. «Եթե»–ով խոսելը արգելված չի» (տեսանյութ)
Այսօր խորհրդարանում լրագրողները ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքրվել են, թե ինչպե՞ս է արձագանքում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի որակմանը։

7or.am