Լրահոս

26.02.2014 16:56


Փաստաբան. «Եթե դիակ չկա, ի՞նչ սպանության մասին է խոսքը»

Փաստաբան. «Եթե դիակ չկա, ի՞նչ սպանության մասին է խոսքը»

Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի գործի շրջանակներում կալանավորված Իսրայել Սարգսյանի փաստաբան Գայանե Գալոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ պատրաստվում է միջնորդություն ներկայացնել, որպեսզի իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքից հանվի Մովսես Ներսիսյանի սպանության մեղադրանքը: Գայանե Գալոյանը նշեց, որ «Փաստինֆո»-ի հրապարակումից է տեղեկացել, որ Մովսես Ներսիսյանի դիակի որոնողական աշխատանքները դադարեցված են: «Եթե դադարեցրել են, ուրեմն իրենք էլ են համոզված, որ դիակ չկա: Իսկ եթե դիակ չկա, ի՞նչ սպանության մասին է խոսքը»,- մեզ հետ զրույցում նշեց փաաստաբանը` տեղեկացնելով, որ այսօր այդ հարցով հանդիպելու է քննիչի հետ, նաև նամակով դիմելու է գլխավոր դատախազին: Հիշեցնենք, մի քանի օր շարունակ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները` Ոստիկանության հետ համատեղ, որոնողական աշխատանքներ էր կատարում Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի մոտ՝ կոյուղագծերի դիտահորում` Մովսես Ներսիսյանի դիակը գտնելու նպատակով, քանի որ ոստիկանության տվյալներով՝ հենց այդտեղ է Իսրայել Սարգսյանը պահել իր զոհի դին:

Մանրամասները՝ pastinfo.am-ում։

Լուսանկարում՝ Մովսես Ներսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը