Լրահոս

26.02.2014 18:51


Ղրիմի խորհրդարանը չի քննարկելու Ուկրաինայի կազմից դուրս գալու հարցը

Ղրիմի խորհրդարանը չի քննարկելու Ուկրաինայի կազմից դուրս գալու հարցը

Ղրիմի Գերագույն խորհրդի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը հերքել է մամուլում հայտնված այն լուրը, որ չորեքշաբթի խորհրդարանի նիստում քննարկվելու է Ուկրաինայի կազմից ինքնավար հանրապետության դուրս գալու հարցը։

«Դա սադրանք է ընդդեմ ինքնավարության Գերագույն խորհրդի՝ զրկելու նրան լեգիտիմությունից»,–նշվում է այսօրվա հաղորդագրության մեջ։ Այս մասին փոխանցում է «РИА Новости»-ն։

Այս խորագրի վերջին նյութերը