Լրահոս

27.02.2014 09:41


«Նաիրիտ»-ի աշխատակիցները մտադիր են շարունակել բողոքի գործողությունները

«Նաիրիտ»-ի աշխատակիցները մտադիր են շարունակել բողոքի գործողությունները

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցները մտադիր են շարունակել բողոքի գործողությունները:
«Միակ ելքը դա է: Քանի որ անհասկանալի է, թե ինչպես է գործարանը հասցրել պարտքեր կուտակել»,-«Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Նաիրիտ» ՓԲԸ-ի աշխատակից Արայիկը՝ ընդգծելով, որ տեղյակ չեն, թե աշխատակիցները երբ են ստանալու իրենց աշխատավարձերը:

Իսկ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը երեկ լրագրողներին հայտնել է, որ «Ռոսնեֆտը» «Նաիրիտի» տեղում կառուցելու է նոր գործարան, և նախատեսվում է ավտոդողերի արտադրություն իրականացնել:

Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը