Այսօր տարբեր մամուլի ակումբներում միաժամանակ մամուլի ասուլիս էին տալիս «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանը և Վարդան Խաչատրյանը։ Հետաքրքրական է, որ լինելով նույն կուսակցության անդամներ՝ նրանք հայ-թուրքական սահմանի բացման մասին երկու տարբեր կարծիքներ են հայտնել։ Վարդան Խաչատրյանը, օրինակ, խորապես համոզված է, որ սահմանը բաց չի լինի:
-Իմ կանխատեսումը պայամանավորված է նրանով, որ ադրբեջանական ճնշումը Թուրքիայի համար հաղթահարելի չէ։ Այն, ինչի համար Թուրքիային գնահատում են որպես թանկարժեք դաշնակից, որպես բանալի, գտնվում է Ադրբեջանի ձեռքում։ Դա Թուրքիայի հնարավոր ազդեցությունն է թուրքալեզու ժողովուրդների և պետությունների վրա, որոնք բնակեցնում են Կասպյան ավազանը, և որոնց հետ կապը պայմանավորված է Ադրբեջանով,- ասել է Վ. Խաչատրյանը՝ հավելելով, որ հնարավոր է Թուրքիայից և Հայաստանից մեկական հյուպատոսներ լինեն Թբիլիսիում, և նախնական դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, բայց սահմանը, ըստ պատգամավորի, միանշանակ չի բացվի։
«7օր»-ի այն հարցին, թե կգնա՞ արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ֆուտբոլ դիտելու, Վ. Խաչատրյանը պատասխանել է, թե չի կարող կանխատեսում անել.
-Ինձ թվում է, որ ճիշտ կլինի չգնալը և գործընթացը կասեցնելը։
Փոխարենը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանըկգնա Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու, քանի որ Թուրքիայի վրա ԱՄՆ-ի կողմից ճնշում է գործադրվում։
-Կոնգրեսում առաջ է քաշվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Սա նշանակում է, որ Թուրքիան հայտնվելու է լուրջ ճնշումների տակ՝ կա՛մ բացել սահմանը և գնալ քայլ առաջ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ուղղությամբ, կա՛մ ԱՄՆ-ի կոնգրեսը կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Այս կտրվածքով ես կարծում եմ, որ Թուրքիան կընտրի սահմանը բացելո՛ւ ճանապարհը։
Մեկ կուսակցություն, հակասող կարծիքներ
Այսօր տարբեր մամուլի ակումբներում միաժամանակ մամուլի ասուլիս էին տալիս «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանը և Վարդան Խաչատրյանը։ Հետաքրքրական է, որ լինելով նույն կուսակցության անդամներ՝ նրանք հայ-թուրքական սահմանի բացման մասին երկու տարբեր կարծիքներ են հայտնել։ Վարդան Խաչատրյանը, օրինակ, խորապես համոզված է, որ սահմանը բաց չի լինի:
-Իմ կանխատեսումը պայամանավորված է նրանով, որ ադրբեջանական ճնշումը Թուրքիայի համար հաղթահարելի չէ։ Այն, ինչի համար Թուրքիային գնահատում են որպես թանկարժեք դաշնակից, որպես բանալի, գտնվում է Ադրբեջանի ձեռքում։ Դա Թուրքիայի հնարավոր ազդեցությունն է թուրքալեզու ժողովուրդների և պետությունների վրա, որոնք բնակեցնում են Կասպյան ավազանը, և որոնց հետ կապը պայմանավորված է Ադրբեջանով,- ասել է Վ. Խաչատրյանը՝ հավելելով, որ հնարավոր է Թուրքիայից և Հայաստանից մեկական հյուպատոսներ լինեն Թբիլիսիում, և նախնական դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, բայց սահմանը, ըստ պատգամավորի, միանշանակ չի բացվի։
«7օր»-ի այն հարցին, թե կգնա՞ արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ֆուտբոլ դիտելու, Վ. Խաչատրյանը պատասխանել է, թե չի կարող կանխատեսում անել.
-Ինձ թվում է, որ ճիշտ կլինի չգնալը և գործընթացը կասեցնելը։
Փոխարենը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կգնա Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու, քանի որ Թուրքիայի վրա ԱՄՆ-ի կողմից ճնշում է գործադրվում։
-Կոնգրեսում առաջ է քաշվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Սա նշանակում է, որ Թուրքիան հայտնվելու է լուրջ ճնշումների տակ՝ կա՛մ բացել սահմանը և գնալ քայլ առաջ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ուղղությամբ, կա՛մ ԱՄՆ-ի կոնգրեսը կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Այս կտրվածքով ես կարծում եմ, որ Թուրքիան կընտրի սահմանը բացելո՛ւ ճանապարհը։
Հեղինե Հարությունյան
Արեգնազ Մանուկյան