Վենեսուելայում հակակառավարական ցույցերի զոհ է դարձել ավելի քան 50 մարդ
BBC-ի փոխանցմամբ՝ Վենեսուելայում հակակառավարական ցույցերի ժամանակ ավելի քան 50 մարդ է զոհվել։
Բախումների համար նախագահ Նիկոլաս Մադուրոն մեղադրել է ֆաշիստական խմբերին: Մադուրոն ճշգրտել է, որ 30 մարդ զոհվել է սրտի կաթվածից ու ասթմայի նոպայից։ Ընդդիմությունը խոչընդոտում է մեքենաների տեղաշարժը՝ թույլ չտալով անգամ անցնել շտապ օգնության մեքենաներին։ Նրանք նաև մեքենաների անվադողեր են այրում, որի պատճառով վատթարանում է սրտանոթային հիվանդություն ունեցող քաղաքացիների ինքնազգացողությունը։
Հիշեցնենք, որ Վենեսուելայում բախումները կառավարության կողմնակիցների և ընդդիմության միջև սկսվել են երկու շաբաթ առաջ։ Մարդիկ փողոց են դուրս եկել ընդդեմ ինֆլյացիայի և հանցավորության աճի, ինչպես նաև սննդի պակասի։
Մադուրոն խաղաղության կոնֆերանս է հրավիրել օրեր առաջ, որին իրենց մասնակցությունն են հաստատել կաթոլիկ եկեղեցին և գործարար շրջանակները: Ընդդիմադիր հիմնական կոալիցիան, սակայն, հրաժարվել է հանդիպել նախագահի հետ՝ անվանելով դա ֆարս: