Արամ Սարգսյանը բարձրացնում է 5–րդ շարասյան դրոշակը
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը շարունակում է ուրանալ Վազգեն Սարգսյանին՝ վերածվելով 5–րդ շարասյան դրոշակակրի։
Սերժ և Տիգրան Սարգսյանների համար «շավկայություն» անող «1in.am»–ին տված հարցազրույցում«արևմտամետ» Ա. Սարգսյանը բացել է իր սիրտն ու ներկայացրել Հայաստանի «եվրաինտեգրման» ճանապարհային քարտեզը, ավելի ճիշտ՝ Հայաստանի ու Ղարաբաղի կապիտուլացման բանաձևը։
Արամը վերջապես ուղիղ տեքստով խոստովանեց, որ ԵՄ–ին ինտեգրվելու գինը տեսնում է Ղարաբաղի հողերի կորստի գնով՝ դա համարելով նորմալ գործընթաց։ Այսինքն, նա ասեց այն, ինչը կա բոլոր «արևմտամետների» մտքին, բայց ոչ լեզվին։
«ՌԴ-ն ասում է` Մոլդովա, եթե ուզում ես անկախանաս, պետք է տաս Մերձդնեստրը: Վրաստան, եթե ուզում ես անկախանալ, պետք է տաս Աբխազիան և Օսեթիան: Ուկրաինա, եթե ուզում ես անկախանալ, ուրեմն պետք է տաս Ղրիմը: Հայաստանի պարագայում, չգիտեմ, ԼՂ-ն ինչպես են ուզում, բայց մի բան կա, որով վախեցնում են հայ իշխանավորներին,– իր գնահատականներն է ներկայացնում Արամ Սարգսյանը և ապա ներկայացնում իր լուծումը։
«Ու պիտի Ղարաբաղը հասկանա, որ իր անկախության համար պետք է որոշակի զիջումների գնա Ադրբեջանին, Ադրբեջանը հասկանա, որ իր խաղաղության, իր երկրի ընկալված լինելու համար պիտի զիջումների գնա ԼՂՀ իշխանություններին,– ասում է Արամ Սարգսյանը՝ կրկնելով պաշտոնական Թուրքիայի տեսակետները և երկրորդելով իր սիրելի Սերժ Սարգսյանին, ով «նախաձեռնողականության» փուլում հայտարարում էր, թե հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին՝ իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը:
Նկատենք, որ հայ–թուրքական «մեղրամսի» փուլում Սերժ Սարգսյանի «խաղաղասիրությունն» էր, որ լկտիացրեց Ադրբեջանին ու ագրեսիվացրեց Թուրքիային։ Եվ ահա, Արամ Սարգսյանը, կոկորդիլոսի արցունքներ թափելով Հայաստանի ինքնիշխանության համար, ափսոսում է, որ հայկական կողմը Կրեմլի ճնշման պատճառով չի գնացել զիջումների։
«Քանի դեռ ՀՀ-ն իր վրա չի վերցրել հարևանների հետ ունեցած խնդիրներն ինքնուրույն լուծելու գործընթացը, այս վիճակը մեր երկրում շարունակվելու է: Տարածաշրջանում խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ Ղարաբաղ-Ադրբեջան հարաբերությունները կլուծվեն իրար մեջ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կլուծվեն իրար մեջ` առանց երրորդ կողմի միջնորդության»,– Կրեմլի դեմն առնելու խիստ «հայրենասիրական» ծրագիրն է առաջ քաշում 5–րդ շարասյան դրոշակակիրը:
Արամ Սարգսյանը, փաստորեն, մեղադրում է Ռուսաստանին այն բանի համար, որ այդ պետությունը չի թողնում ՀՀ–ին հանձնել Ղարաբաղի հողերը, զիջումների գնալ թուրքերի հետ հարաբերություններում և սրտի ուզածի չափով քիրվայություն անել հարևանների հետ։
«Հանրապետության» ղեկավարը խոսում է փոխզիջումներից, բայց չի նշում, թե որո՞նք են լինելու Թուրքիայի ու Ադրբեջանի զիջումները, մինչդեռ հստակեցնում է, թե ինչ պետք է զիջի Հայաստանն իր ոխերիմ հարևաններին։ Եվ սա այն դեպքում, երբ Ադրբեջանում խոսում են Երևանը գրավելու մասին, իսկ պաշտոնական Թուրքիան ցանկություն է հայտնում, որ թյուրքալեզու ազգերի հաջորդ խորհրդաժողովը տեղի ունենա Շուշիում։ Ադրբեջանում կա՞ «Արամ Սարգսյան», ով հայտարարի, թե եկեք հայերին զիջենք Ղարաբաղը, որպեսզի լավ ընկալվենք աշխարհում։ Սա ի՞նչ ղուկասղուկասյանություն է։
Իրեն Վազգեն Սարգսյանի գաղափարների ժառանգորդ հռչակած Արամը համոզված է, որ լուսապայծառ ԵՄ–ին միանալը գին ունի, և ինքը ճիշտ է համարում այդ գնի վճարումը փոխզիջումների (իրականում՝ միակողմանի զիջումների և կապիտուլյացիայի) տեսքով։
Ի դեպ, «ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակ Սերժ Սարգսյանն էլ էր հայտարարում, թե հայ–թուրքական գործընթացը գին ունի, և ինքը պատրաստ է վճարել այդ գինը։ Թե ինչ գին էր դա, ցույց տվեցին հետագա գործընթացները։ Պարզապես բախտներս բերեց, որ Էրդողանն ու Ալիևը նույնպես ախմախ և ագահ դուրս եկան, թե չէ, Սերժ Սարգսյանն այնպես էր «փոխզիջելու» Ղարաբաղը, որ Երևանից դա նկատելի դառնար։
Հիմա հանգամանքների բերումով Սերժի մոտ «հայրենասիրության» փուլ է, բայց փոխարենը նրա գաղափարները քարոզում է Արամ Սարգսյանը, այն էլ՝ Բաղրամյան 26–ի ոչ պաշտոնական խոսափող հանդիսացող «1in.am»–ի տիրույթում։
Սերժ Սարգսյանի արկածախնդրությունը հանգեցրեց այն բանին, որ Հայաստանը հայտնվեց Մաքսային միության «չուլանում»։ Եվ դրա պատասխանատուն նաև արամսարգսյաններն ու մյուս «արևմտամետներն» են, ովքեր Հայաստանի 5–րդ շարասյան ներկայացուցիչներն են։
Իհա՛րկե, Արամի «գեոպոլիԾիկ» վերլուծությունները մարազմի ոլորտից են, ու ինչքան էլ նա ԱՄՆ–ի, Իրանի, ԵՄ–ի ու մյուս խոշոր միավորների անունները տալով փորձի խոշոր երևալ, միևնույն է, մնում է Դավալուի շրջանակներում՝ որպես «գեղցի», բայց խնդիրը դա չէ։ Խնդիրն այն է, որ նա Ղարաբաղը հանձնելու քարոզ է տանում։ Այ սա արդեն անպատասխան չպետք է թողնել։
Եթե մենք նորմալ երկիր լինեինք, ապա արամսարգսյանները ծպտուն անգամ չէին կարողանա հանել, կամաչեին հասարակության աչքին երևալ և ռիսկ չէին անի պրոթուրքական քարոզով զբաղվել, բայց քանի դեռ իշխանության ղեկին է Սերժ Սարգսյանը, «արևմտամետները» կարող են հանգիստ լինել, քանզի կապիտուլյացիայի գաղափարախոսությունը քարոզվում է «Վերջի բոլշևիկի» բարձր հովանու ներքո։ Բայց դե, շատ չմնաց։
Ոչ ոք չի մոռացվելու, ոչինչ չի մոռացվելու։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Արամ Սարգսյանը, երկրորդելով «գեբելսյան» քարոզչամեքենային, առաջարկում է չքաղաքականացնել «կուտակայինի» հարցը, այլ պայքարել Կրեմլի դեմ։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ «դիրեկտիվներով» են առաջնորդվում հաճախորդները՝ լինեն նրանք «անկախ» լրատվամիջոցների խմբագիրներ, թե «թունդ ընդդիմադիր», «սաստիկ հեղափոխական» և «մոլի արևմտամետ» արամզավենիչներ։
Արամ Սարգսյանը բարձրացնում է 5–րդ շարասյան դրոշակը
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը շարունակում է ուրանալ Վազգեն Սարգսյանին՝ վերածվելով 5–րդ շարասյան դրոշակակրի։
Սերժ և Տիգրան Սարգսյանների համար «շավկայություն» անող «1in.am»–ին տված հարցազրույցում «արևմտամետ» Ա. Սարգսյանը բացել է իր սիրտն ու ներկայացրել Հայաստանի «եվրաինտեգրման» ճանապարհային քարտեզը, ավելի ճիշտ՝ Հայաստանի ու Ղարաբաղի կապիտուլացման բանաձևը։