Լրահոս

27.02.2014 13:04


Հերթական փորձը՝ «բացատրելու», թե ինչու է դադարեցվել «Արարատցեմենտ»-ի ջրամատակարարումը

Հերթական փորձը՝ «բացատրելու», թե ինչու է դադարեցվել «Արարատցեմենտ»-ի ջրամատակարարումը

Այսօր, մինչ Կառավարության օրակարգի հաստատումը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանի խնդրանքով, փորձել է բացատրել օրերս «Արարատցեմենտ» գործարանի պոմպակայանի աղմկահարույց կապարակնքման պատճառները։

«Համաձայն «Արարատցեմենտ» գործարանի կողմից 2013 թվականի դեկտեմբերին մեզ ներկայացված տեղեկատվության՝ գործարանն արտադրական նպատակով գործունեություն չի ծավալել։
Ոռոգման սեզոնը չի սկսել, ու մենք թեստային անջատում ենք կատարել ցամաքուրդային համակարգից, որը նախատեսված է ջրային հորիզոնների իջեցման համար: Գործարանն արտադրական նպատակով օգտագործում է վայրկյանում 16 լիտր ջուր, և այստեղ այդ համակարգերով այս պահի դրությամբ շուրջ 1500-2000 խորանարդ մետր ջուր է շարժվում»,- ասել է նախարարը՝ նշելով, թե հարցն իմաստ չունի քաղաքականացնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը