Կառավարության այսօրվա նիստից հետո Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին լրագրողները կրկին հիշեցրել են Արմեն Ռուստամյանի՝ իրեն ուղղված խոսքը։
«Անհնար է տասներորդ անգամ միեւնույն բանը կրկնել: Իմ մամուլի քարտուղարը տվել է հստակ, սպառիչ մեկնաբանություններ՝ կապված տեղի ունեցածի հետ»,-ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին, երբ Թովմասյանը, արձագանքելով ոչ իշխանական ուժերի՝ կառավարության հրաժարականի պահանջին՝ ասել էր «ղալլաթ են անում»։ Այնուհետև փորձել էր արդարանալ, թե «ղալլաթ» արաբերեն նշանակում է «սխալ», և որ իր արտահայտություններում որևէ վիրավորական բան չի եղել:
Ի պատասխան՝ ԱԺ ՀՅ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ասել էր՝ «Ղալլաթը դու ես անում, չաթլա՛խ»՝ պարզաբանելով, որ «չաթլախ» բառը նշանակում է «ճաք տված»: Եվ այս դեպքում նախարարն էլ չպետք է նեղանա, եթե իրեն այդպես կոչեն:
Ու կրկին «ճաք տվածի» մասին

7or.am