Կոյուղու դիտահորը նետված Մովսես Ներսիսյանի դին դեռ չի գտնվել
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ասել է, որ մոտ մեկ ամիս առաջ սպանված Մովսես Ներսիսյանի դին դեռ չի գտնվել, և որոնումները կշարունակվեն լիազորված այլ մարմինների մասնակցությամբ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունվարի 27-ին Երևանում սպանվել էր Արթուր Սաֆարյանը (Թևոսիկի եղբայրը): Ոստիկանությունը հայտնել էր, որ Սաֆարյանին Իսրայել Սարգսյանի պատվերով սպանել է Մովսես Ներսիսյանը: Սպանությունից հետո Սարգսյանը Ներսիսյանին հրավիրել էր Դավիթաշենի հյուրանոցներից մեկը, սպանել նրան, ապա մարմինը տարել մոտակա Քանաքեռավան գյուղ և նետել կոյուղու դիտահորը: