Տուրչինով. «Ղրիմում շենքերի գրավման ցանկացած փորձ կդիտվի որպես հանցագործություն ուկրաինական պետության դեմ»
Ուկրաինայի նոր կառավարությունը կձեռնարկի բոլոր օրինական միջոցները Ղրիմում իրավիճակը կայունացնելու նպատակով։ Այս մասին փետրվարի 27-ին լրագրողներին ասել է «Բատկիվշչինա» խորհրդարանական խմբակցության նախագահ Արսենի Յացենյուկը, որի թեկնածությունն առաջադրվել է երկրի վարչապետի պաշտոնում։
Այսօր խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը խորհրդակցություն է անցկացրել ուժային գերատեսչությունների ղեկավարների հետ Ղրիմի իրավիճակի առնչությամբ։ Անմիջապես խորհրդակցությունից առաջ Տուրչինովը դիմել է քաղաքացիներին՝ կոչ անելով պահպանել հանգստություն. «Ղրիմում շենքերի գրավման ցանկացած փորձ դիտարկվելու է որպես հանցագործություն ուկրաինական պետության դեմ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,–ասել է նա։ Այս մասին տեղեկանում ենք «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ից։