Մերի Մովսիսյան. «Սերժ Սարգսյանն ապրում է իր ձեռքերով կառուցած ծուռ հայելիների աշխարհում»
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն այն աստիճան է իրականության զգացողությունը կորցրել, որ շարունակում է իրեն համարել երկրի նախագահ։ Իր վերջին հայտարարության մեջ նա հայտնում է, որ շարունակում է իրեն համարել երկրի օրինական ղեկավար։ Առաջինը՝ օրինական ընտրված դեռ չի նշանակում լեգիտիմ, երկրորդ՝ Ուկրաինայում արդեն երկու շաբաթ է, ինչ իշխանափոխություն է տեղի ունեցել, իսկ նա շարունակում է իշխանություն պահանջել։ Հիմա վերադառնանք հայաստանյան իրականություն ու զուգահեռներ անցկացնենք։ Ինչպես Յանուկովիչն էր հեռու իրականության ճշգրիտ ընկալումից, այնպես էլ Սերժ Սարգսյանը։ Սարգսյանն ապրում է ոչ միայն իրականության զգացումը կորցրած, այլև իր ձեռքերով կառուցած ծուռ հայելիների աշխարհում, որտեղ ամեն երևույթ, ամեն պատկեր և անձ խեղաթյուրված արտացոլանք ունեն։ Դա վերաբերում է նաև ՀՀԿ–ին. նա էլ է խեղաթյուրված արտացոլանքով։ Նրանք էլ մի օր ցույց կտան իրենց իրական դեմքը։ Ի տարբերություն Յանուկովիչի՝ Սարգսյանին ժողովուրդը խաղաղ հեռանալու երաշխիքներ է տալիս, գոնե այս պահին տալիս է։ Ես ավելի քան համոզված եմ, որ ամսական ծերության թոշակ էլ կտրամադրվի Սարգսյանին ապագա նոր ձևավորված իշխանության կողմից՝ իհարկե, նախօրոք տեղեկանալով նրա ապահով ծերության նպատակներով այս տարիների ընթացքում պարտադիր կուտակած հարստության հաշվեհամարները։ Սարգսյանի ծուռ հայելիների աշխարհը սխալ է ցույց տալիս նաև նրա նեոբոլշևիկյան քաղաքականության գլխավոր թիրախը։ Վերջին բոլշևիկի նեոբոլշևիկյան արտացոլանքը ծուռ հայելիների աշխարհում խոցելու է այդ աշխարհը կառուցած միայնակ «տիրակալին»։ Եթե Յանուկովիչն ամենավերջում է դիմում ռուսներին օգնություն տրամադրելու համար, ապա Սարգսյանն իր օգնության հնարավորությունը վաղուց օգտագործել է, հիշենք Գյուլիստանը։ Երկրորդ անգամ դիմելն անիմաստ ժամանակի վատնում կլինի։ Ինչ վերաբերում է Եվրոպայի օգնությանը, ապա Եվրոպան այնքան էլ միամիտ չէ, որ քաղաքական դիակին օգնություն տրամադրի։ Եվրոպա ծերուկը նեկրոֆիլ Հիտլեր է տեսել ու դասեր քաղել, այդ նույն Եվրոպան Էրիխ Ֆրոմմ է կարդում։ Արաբական գարունը և Ուկրաինան հենց այնպես չեղան Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին, դա նշան է, որից Սարգսյանը պետք է դասեր քաղի, հակառակ դեպքում վերջին բոլշևիկին ցողունային բջիջներն էլ չեն օգնի։
Հ. Գ. Մարտի մեկին բոլորս Ազատության հրապարակ։ Սարգսյանը 10 զոհի գնով չի եկել իշխանության, այլ 10 միլիոն հայի։ Հայ–թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունն էլ՝ դրա վառ ապացույց։
Մերի Մովսիսյան. «Սերժ Սարգսյանն ապրում է իր ձեռքերով կառուցած ծուռ հայելիների աշխարհում»
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն այն աստիճան է իրականության զգացողությունը կորցրել, որ շարունակում է իրեն համարել երկրի նախագահ։ Իր վերջին հայտարարության մեջ նա հայտնում է, որ շարունակում է իրեն համարել երկրի օրինական ղեկավար։ Առաջինը՝ օրինական ընտրված դեռ չի նշանակում լեգիտիմ, երկրորդ՝ Ուկրաինայում արդեն երկու շաբաթ է, ինչ իշխանափոխություն է տեղի ունեցել, իսկ նա շարունակում է իշխանություն պահանջել։
Հիմա վերադառնանք հայաստանյան իրականություն ու զուգահեռներ անցկացնենք։ Ինչպես Յանուկովիչն էր հեռու իրականության ճշգրիտ ընկալումից, այնպես էլ Սերժ Սարգսյանը։ Սարգսյանն ապրում է ոչ միայն իրականության զգացումը կորցրած, այլև իր ձեռքերով կառուցած ծուռ հայելիների աշխարհում, որտեղ ամեն երևույթ, ամեն պատկեր և անձ խեղաթյուրված արտացոլանք ունեն։ Դա վերաբերում է նաև ՀՀԿ–ին. նա էլ է խեղաթյուրված արտացոլանքով։ Նրանք էլ մի օր ցույց կտան իրենց իրական դեմքը։
Ի տարբերություն Յանուկովիչի՝ Սարգսյանին ժողովուրդը խաղաղ հեռանալու երաշխիքներ է տալիս, գոնե այս պահին տալիս է։ Ես ավելի քան համոզված եմ, որ ամսական ծերության թոշակ էլ կտրամադրվի Սարգսյանին ապագա նոր ձևավորված իշխանության կողմից՝ իհարկե, նախօրոք տեղեկանալով նրա ապահով ծերության նպատակներով այս տարիների ընթացքում պարտադիր կուտակած հարստության հաշվեհամարները։ Սարգսյանի ծուռ հայելիների աշխարհը սխալ է ցույց տալիս նաև նրա նեոբոլշևիկյան քաղաքականության գլխավոր թիրախը։ Վերջին բոլշևիկի նեոբոլշևիկյան արտացոլանքը ծուռ հայելիների աշխարհում խոցելու է այդ աշխարհը կառուցած միայնակ «տիրակալին»։
Եթե Յանուկովիչն ամենավերջում է դիմում ռուսներին օգնություն տրամադրելու համար, ապա Սարգսյանն իր օգնության հնարավորությունը վաղուց օգտագործել է, հիշենք Գյուլիստանը։ Երկրորդ անգամ դիմելն անիմաստ ժամանակի վատնում կլինի։ Ինչ վերաբերում է Եվրոպայի օգնությանը, ապա Եվրոպան այնքան էլ միամիտ չէ, որ քաղաքական դիակին օգնություն տրամադրի։ Եվրոպա ծերուկը նեկրոֆիլ Հիտլեր է տեսել ու դասեր քաղել, այդ նույն Եվրոպան Էրիխ Ֆրոմմ է կարդում։
Արաբական գարունը և Ուկրաինան հենց այնպես չեղան Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին, դա նշան է, որից Սարգսյանը պետք է դասեր քաղի, հակառակ դեպքում վերջին բոլշևիկին ցողունային բջիջներն էլ չեն օգնի։
Հ. Գ. Մարտի մեկին բոլորս Ազատության հրապարակ։ Սարգսյանը 10 զոհի գնով չի եկել իշխանության, այլ 10 միլիոն հայի։ Հայ–թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունն էլ՝ դրա վառ ապացույց։
Մերի Մովսիսյան