Աշխարհ

27.02.2014 15:51


Ղրիմի խորհրդարանի շենքի մոտ աճում է ցուցարարների թիվը

Ղրիմի խորհրդարանի շենքի մոտ աճում է ցուցարարների թիվը

Ղրիմի բնակիչները, որոնք պահանջում են հանրաքվե անցկացնել թերակղզու պետական պատկանելիության նպատակով, միանում են ցուցարարներին, որոնք հավաքվել են Սիմֆերոպոլում Ղրիմի խորհրդարանի շենքի մոտ։ Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ի թղթակիցը։ Հավաքվածները գոռում են՝ «Ռուսաստա՛ն»։

«Ղրիմի խորհրդարանի շենքի վրա բարձրացվել է Ռուսաստանի դրոշը, և այն այլևս չի իջնի»,–լրագրողներին ասել է ակցիայի մասնակիցներից մեկը՝ Ղրիմի քաղաքական գործիչ Օլեգ Սլյուսարենկոն։ Այսօր հայտնի է դարձել, որ Ղրիմի կառավարության և խորհրդարանի շենքերը Սիմֆերոպոլում վերահսկվում են ռուսալեզու բնակչության ինքնապաշտպանական ուժերի կողմից։

Այս խորագրի վերջին նյութերը