ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» կողմ են մարտի 1-ի հարցով հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ նախագծին
ԱԺ-ում ընթացող մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու քննարկմանը բոլոր խմբակցությունները ներկայացրեցին իրենց դիրքորոշումները։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարՌուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու Կոնգրեսի ներկայացրած նախագծին: ՀՅԴ անունից ելույթ ունեցող Արծվիկ Մինասյանը ևս հայտնեց, որ Դաշնակցությունը կողմ է քվեարկելու օրինագծին: ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցող Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ այս հարցը և՛ քաղաքական, և՛ իրավական, և՛ սոցիալական, և՛, առաջին հերթին, բարոյական նշանակություն ունի:
«Մենք պետք է ընդառաջենք մեր գործընկերների առաջարկությանը և հնարավորություն տանք բաց քննարկել բոլոր հարցերը: Կա շանս՝ օգտագործելու ԱԺ կարևոր գործիքներից մեկը, ի՞նչն է մեզ կաշկանդում: ԲՀԿ-ն բաց է՝ քննարկելու այդ հանձնաժողովում ցանկացած հարց։ Մենք որևէ խնդրից կաշկանդված չենք, այդ թվում, պաշտպանում եմ առաջարկը, որ հանձնաժողովի աշխատանքները լինեն բաց, թող բոլոր հարցերը հնչեն, և մենք փորձենք ստանալ բոլոր պատասխանները»,- ասել է ԲՀԿ պատգամավորը:
ՕԵԿ-ը օրինագծին դեմ է քվեարկելու, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե իրենց դիրքորոշումը կներկայացնեն քվեարկությունից առաջ:
ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» կողմ են մարտի 1-ի հարցով հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ նախագծին
ԱԺ-ում ընթացող մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու քննարկմանը բոլոր խմբակցությունները ներկայացրեցին իրենց դիրքորոշումները։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու Կոնգրեսի ներկայացրած նախագծին: ՀՅԴ անունից ելույթ ունեցող Արծվիկ Մինասյանը ևս հայտնեց, որ Դաշնակցությունը կողմ է քվեարկելու օրինագծին: ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցող Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ այս հարցը և՛ քաղաքական, և՛ իրավական, և՛ սոցիալական, և՛, առաջին հերթին, բարոյական նշանակություն ունի:

7or.am