ՀՀ կառավարությունն իր որոշմամբ թույլատրել է սկսել Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տարածքում անկողնային խնամք ստացող անձանց սպասարկման նպատակով կառուցվելիք նոր մասնաշենքի նախահաշվային փաստաթղթերի մշակումը և բացել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվը: Նոր մասնաշենքի կառուցման նպատակով Քուվեյթի Պետությունը տրամադրում է մեկ միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով նվիրաբերություն: Շինարարությունը պետք է սկսվի ս.թ.ապրիլին և տևելու է մեկ տարի: Նոր մասնաշենքը կկոչվի Քուվեյթի Պետության անունով: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2013թ. իրականացրած ուսումնասիրությամբ Արմավիրի մարզի Աղավնատուն և Գայ համայնքների խաղողի 0.77 հա այգետարածքում հայտնաբերված որդալվիճի դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու համար գործադիրը հատկացրել է մոտ 8 մլն դրամ: Գործադիրը որոշել է կառավարության ավելի վաղ ընդունած «Գույք օտարելու մասին» որոշմամբ գույքի վաճառքից առաջացած գումարը որպես ընթացիկ դրամաշնորհ տալ «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ին` նպատակ ունենալով բարելավել ընկերության ֆինանսական վիճակը: ՀՀ կառավարությունը «Ա.Ի.Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիա» հիմնադրամից 50 մլն դրամով ձեռք է բերել հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող 275 քառ. մետր մակերեսով տարածքը և հողամասի բաժնային մասը և նվիրաբերել «ՀՀ Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին: Որոշումն ընդունելիս հաշվի է առնվել կազմակերպության կողմից իրականացվող ազգանվեր և մատաղ սերնդի դաստիարակությանն ուղղված գործունեությունը:
ԵԿՄ–ին տարածք կտրամադրվի
ՀՀ կառավարությունն իր որոշմամբ թույլատրել է սկսել Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տարածքում անկողնային խնամք ստացող անձանց սպասարկման նպատակով կառուցվելիք նոր մասնաշենքի նախահաշվային փաստաթղթերի մշակումը և բացել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվը: Նոր մասնաշենքի կառուցման նպատակով Քուվեյթի Պետությունը տրամադրում է մեկ միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով նվիրաբերություն: Շինարարությունը պետք է սկսվի ս.թ.ապրիլին և տևելու է մեկ տարի: Նոր մասնաշենքը կկոչվի Քուվեյթի Պետության անունով:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2013թ. իրականացրած ուսումնասիրությամբ Արմավիրի մարզի Աղավնատուն և Գայ համայնքների խաղողի 0.77 հա այգետարածքում հայտնաբերված որդալվիճի դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու համար գործադիրը հատկացրել է մոտ 8 մլն դրամ:
Գործադիրը որոշել է կառավարության ավելի վաղ ընդունած «Գույք օտարելու մասին» որոշմամբ գույքի վաճառքից առաջացած գումարը որպես ընթացիկ դրամաշնորհ տալ «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ին` նպատակ ունենալով բարելավել ընկերության ֆինանսական վիճակը:
ՀՀ կառավարությունը «Ա.Ի.Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիա» հիմնադրամից 50 մլն դրամով ձեռք է բերել հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող 275 քառ. մետր մակերեսով տարածքը և հողամասի բաժնային մասը և նվիրաբերել «ՀՀ Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին: Որոշումն ընդունելիս հաշվի է առնվել կազմակերպության կողմից իրականացվող ազգանվեր և մատաղ սերնդի դաստիարակությանն ուղղված գործունեությունը: