Լրահոս

27.02.2014 21:33


Պաղեստինցիները հերքել են Իսրայելի հետ բանակցությունները երկարացնելու հնարավորությունը

Պաղեստինցիները հերքել են Իսրայելի հետ բանակցությունները երկարացնելու հնարավորությունը

Պաղեստինցիները հերքել են Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների հնարավոր շարունակությունը իննամսյա ժամկետի ավարտից հետո։ Այս մասին օտարերկրյա լրագրողներին ասել է պաղեստինյան պատվիրակության ղեկավար Սայիբ Արիկատը։ Պաղեստինյան կողմը բացասական է արձագանքել նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի առաջարկությանը, որ ապրիլի 29-ին կողմերը կգան միայն «շրջանակային համաձայնության», իսկ իսրայելապաղեստինյան խնդրի կարգավորման համար վերջնական փաստաթղթի մշակման ու հաստատման համար կպահանջվի ևս ինն ամիս կամ ավելի։ Ուղիղ բանակցությունները պաղեստինցիների և Իսրայելի միջև վերսկսվել են անցած տարվա հուլիսին՝ Ջոն Քերիի նախաձեռնությամբ, երեքամյա դադարից հետո։ Անցած յոթ ամիսները ոչ միայն չեն արձանագրել որևէ առաջընթաց, այլ հակառակը՝ ավելի են հակադրել կողմերի դիրքորոշումները։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը