Լ. Զուրաբյան. «Սա առաջին հերթին արդարատության խոչընդոտման վերացման հանձնաժողով է»
Այսօր ՀՀ ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով մարտի մեկի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցին, իր ելույթում նշել է, որ ժամանակակից աշխարհում ցանկացած իշխանություն կորցնում է լեգիտիմությունն այն պահից, երբ կրակում է ժողովրդի վրա: ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասել է, որ ԵԽԽՎ-ում նախաձեռնել է մի գործընթաց, որի հետևանքով ԵԽԽՎ-ն կուսումնասիրի մահաբեր զենքի գործածումն իշխանության կողմից ժողովրդի դեմ որպես մեծագույն չարիք՝ հաշվի առնելով մարտի 1-ին Հայաստանում կատարված դեպքերը և նմանատիպ դեպքերն Ուկրաինայում։ Լևոն Զուրաբյանը պարզաբանել է. «Սա առաջին հերթին արդարատության խոչընդոտման վերացման հանձնաժողով է: Այսօր այս դահլիճում որոշվելու է, թե ով է քաղաքականապես պատասխանատու արդարադատության խոչընդոտման համար: 4 խմբակցությունները դրել են բացահայտման հարցը, իսկ իշխող կոալիցիան փորձում է տապալել՝ դառնալով արդարադատության խոչընդոտման գլխավոր դերակատար»։
Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ մարտի 1-ի հարցով պահանջատեր է յուրաքանչյուր գիտակից ՀՀ քաղաքացի։ Նա հավելել է, որ իշխանությունը ստանում է ինքնամաքրվելու հնարավորություն. «Ունեք շանս՝ լինելով իշխանության մեջ՝ քայլ կատարել ինքնամաքրվելու նպատակով: Դուք այն իշխանությունը չեք, որ ձեր մեջ բարոյական ուժ ու արիություն գտնեք նման քայլ կատարելու համար, այսօր այդ քայլը չեք կատարի, բայց հետո կզղջաք: Արդարությունը կհաստատվի այն իշխանության օրոք, որը կհաստատվի ձեզանից հետո: Անցած վեց տարին առանց այդ էլ մեծ ժամանակ էր մեղավորներին գտնելու և պատասխանատվության կանչելու համար, և վստահ եմ, որ շատ շուտով պատասխան եք տալու»։
Հավելենք, որ Լևոն Զուրաբյանը դիմել է ԵԽԽՎ՝ նախաձեռնելով «Երևանում ու Կիևում ցուցարարների վրա հարձակման օրինականությունը» ստուգելու գործընթացը: