Քաղաքացիական նախաձեռնություն. «Ձեռքներդ հեռո՛ւ հղիների գրպաններից»
Կոչ ենք անում վաղը՝ փետրվարի 28-ին` ժամը 13:00-ին, ներկա գտնվելու և լուսաբանելու ՀՀ քաղաքացիների մի ստվար հատվածի բողոք ակցիան ՀՀ Առողջապահության նախարարության առջև, որի համաձայն` առողջապահության ոլորտում մարտի 1-ից մի շարք ծառայություններ, որոնք այժմ անվճար են, կդառնան վճարովի: Այդ թվին են պատկանում պոլիկլինիկաներում այժմ իրականացվող անվճար բուժզննումները և հղիության ընթացքում առաջացած բարդություններից բուժումները: Եվ եթե պոլիկլինիկաներում հետազոտություններն ու անալիզները կարժենան 500-ից 1000 դրամ, ինչն այդքան էլ մեծ գումար չէ, ապա հղիները հիվանդանոցային բուժման յուրաքանչյուր օրվա համար ստիպված կլինեն վճարել օրական 5000 դրամ:
Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, անընդունելի ենք համարում այս որոշումը և պահանջում ենք վերջինիս կասեցումը:
Այս խնդրի կարգավորման հարցում մենք ունենք Ձեր՝ լրագրողներիդ աջակցությունը, ուստի խնդրում ենք վաղը` ժամը 13;00–ին, ներկա գտնվել բողոքի ցույցին:
Քաղաքացիական նախաձեռնություն. «Ձեռքներդ հեռո՛ւ հղիների գրպաններից»
Կոչ ենք անում վաղը՝ փետրվարի 28-ին` ժամը 13:00-ին, ներկա գտնվելու և լուսաբանելու ՀՀ քաղաքացիների մի ստվար հատվածի բողոք ակցիան ՀՀ Առողջապահության նախարարության առջև, որի համաձայն` առողջապահության ոլորտում մարտի 1-ից մի շարք ծառայություններ, որոնք այժմ անվճար են, կդառնան վճարովի: Այդ թվին են պատկանում պոլիկլինիկաներում այժմ իրականացվող անվճար բուժզննումները և հղիության ընթացքում առաջացած բարդություններից բուժումները:
Եվ եթե պոլիկլինիկաներում հետազոտություններն ու անալիզները կարժենան 500-ից 1000 դրամ, ինչն այդքան էլ մեծ գումար չէ, ապա հղիները հիվանդանոցային բուժման յուրաքանչյուր օրվա համար ստիպված կլինեն վճարել օրական 5000 դրամ:
Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, անընդունելի ենք համարում այս որոշումը և պահանջում ենք վերջինիս կասեցումը:
Այս խնդրի կարգավորման հարցում մենք ունենք Ձեր՝ լրագրողներիդ աջակցությունը, ուստի խնդրում ենք վաղը` ժամը 13;00–ին, ներկա գտնվել բողոքի ցույցին:
Հարգանքներով՝ քաղացիական նախաձեռնություն