Լրահոս

27.02.2014 17:32


ԵՄ-Հայաստան. Վիզաների դյուրացման և Ռեադմիսիայի համաձայնագրեր

ԵՄ-Հայաստան. Վիզաների դյուրացման և Ռեադմիսիայի համաձայնագրեր

Հայաստանում ԵՄ պատվիրակության, ՀՀ արտաքին գործերի նախարարությանն և ԵՄ խորհրդատվական խմբի համատեղ ջանքերով 2014թ. փետրվարի 27-ին Կոնգրես հյուրանոցում կազմակերպվել է հանրային իրազեկման միջոցառում ԵՄ-Հայաստան Վիզաների դյուրացման համաձայնագրի վերաբերյալ լրատվական միջոցների և քաղաքացիական հասարակության հետաքրքրված ներկայացուցիչների համար: ՀՀ-ում ԵՄ պատվիրակյության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցը և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը ներկայացրել են ԵՄ-ի և Հայաստանի ակնկալիքները Վիզաների դյուրացման և Ռեադմիսիայի համաձայնագրերից:

Հանրային իրազեկման միջոցառման նպատակն էր մանրամասն տեղեկատվություն տրամադրել լրագրողներին և քաղաքացիական հասարակության ընտրված կազմակերպություններին 2014թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած Վիզաների դյուրացման համաձայնագրի վերաբերյալ: Միջոցառման ընթացքում նաև քննարկվել է ԵՄ Շենգենյան երակների հյուպատոսարանների դերը Վիզաների դյուրացման համաձայնագրի իրականացման գործընթացում, ինչպես նաև վերջինիս կապը Ռեադմիսիայի համաձայնագրի հետ, որը ևս ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ին:

ԵՄ-Հայաստան Վիզաների դյուրացման համաձայնագիրը ենթադրում է պարզեցված ընթացակարգեր կարճաժամկետ մուտքի վիզաների տրամադրման համար, այսինքն այն դեպքերում, երբ որևէ Շենգենյան երկիր այցի նախաեսվող տևողությունը չի գերազանցում 90 օրը 180 օր ժամանակահատվածում:

Հայասանի Հանրապետության քաղաքացիների համար նոր կանոններիից բխող օգուտներն են`

  • Վիզաների տրամադրման մասին որոշուﬓերի կայացման ընթացակարգն ավելի արագ է. որոշումը կայացվում է վիզայի համար պահանջվող ընդունելի դիմուﬕ և հիﬓավորող փաստաթղթերի ստացման ամսաթվից հետո 10 օրացուցային օրվա ընթացքում: Այս ժամկետը կարող է երկարաձգվել ﬕնչև 30 օր` լրացուցիչ ուսուﬓասիրման անհրաժեշտության դեպքում:
  • Վիզաների վճարը Հայաստանի բոլոր քաղաքացիների համար ավելի ցածր է` 35 եվրո (60 եվրոյի փոխարեն), իսկ որոշ խմբերի համար`անվճար:
  • Դիմուﬕ գործընթացն ավելի հեշտ է քաղաքացիների ﬕ շարք խմբերի համար, ովքեր պետք է ներկայացնեն իրենց ճանապարհորդության նպատակը հիﬓավորող ավելի քիչ փաստաթղթեր։

Այս խորագրի վերջին նյութերը