Լրահոս

25.11.2010 15:59


ՀՀԿ պատգամավոր. «Այո՛, բանակում պետք է վինտերը ձգել»

ՀՀԿ պատգամավոր. «Այո՛, բանակում պետք է վինտերը ձգել»

Անդրադառնալով բանակում տեղի ունեցած վերջին իրադարձություններին՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն ասել է, որ դա ցավալի միջադեպ էր։ Ինքը տեղեկություն ունի, որովհետև գնդի հրամանատարն իրեն ծանոթ գյուղացի տղա է։ Ըստ Հ. Հարությունյանի՝ զինծառայողներն իրար հետ վիճել են կենցաղային հարցի շուրջ, մեկն էլ ջղայնացել, կրակել է բոլորին։ Դա, նրա խոսքերով, մենթալիտետի հարց է նաև, և ծառայական, կարգապահական որևէ հարց չի եղել։

-Կարծես թե բանակի վրա էս վերջերս      ոնց որ, էն որ ասում են, է, աչքով տվեցին, ինչ արեցին։ Այո՛, միջադեպերը չենք էլ թաքցնում, բայց նորից եմ կրկնում՝ այս միջադեպերը, այս գողական ռազբորկեքը նաև մեր մենթալիտետի հետ են կապված։ Ես այն կարծիքին եմ, որ, այո՛, բանակում պետք է վինտերը ձգել,-ասել է նա։

Նա նշել է, որ խորհրդային բանակում մտցվել էր կոմիսարների ինստիտուտը, հիմա կարելի է, ո՛չ խորհրդային սիստեմով, բայց անձնակազմի հետ տարվող քաղդաստիարակչական և հոգեբանական աշխատանքներն աշխուժացնել։

-Պատերազմական վիճակում գտնվող բանակը զոհեր և վիրավորներ, ուզած-չուզած, տալու է։ Ուղղակի պետք է օբյեկտիվորեն քննենք այդ դեպքերը։ Մեկ էն չի՝ մարտական պոսոտւմ զոհվես, մեկ էն չի ՝գնա որտեղ ծխում են, հավաքվեն, ու այնտեղ մահանա,-ընդգծել է Համլետ Հարությունյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը