ԲՀԿ համագումարից հետո Բաղրամյան 26–ը համահաճախորդական տագնապ է հայտարարել։ Մարտի են նետվել բոլորը։
«Անկախ» լրատվամիջոցների էջերին են հայտնվել անգամ այնպիսի անդրշիրիմյան «գործիչներ», որոնք մինչև այս իրենց հատկացված 3,5 քառակուսի մետր տարածքի վրա հանգիստ վայելում էին իշխանության նետած թերմացքը։ Խոսքս մասնավորապես վերաբերում է նախկինում «թունդ ընդդիմադիր», իսկ ներկայում «թունդ սերժամետ» և ձեռքի հետ էլ՝ «թունդ արևմտամետ» և «մոլի պուտինատյաց» Միքայել Հայրապետյանին։ Մարդ, ով ժամանակին Լևոն Տեր–Պետրոսյանին քծնելու համար օգտագործում էր իր բանասիրական ողջ կարողություններն ու արևելյան ոճով «մտնում» շատ անհարմար տեղ, այժմ խիստ սկզբունքային դիքերից էժանագին փաստաբանություն է անում Սերժ Սարգսյանի համար։
Չզարմանա՛ք, Սերժն այդպիսի հաճախորդ էլ ունի, ով 2008–ին փախել էր հարազատներից, բայց որպեսզի այդ ամենին սրտաճմլիկ տեսք տա՝ ինքն իրեն հայտարարել էր քաղհետապնդյալ, սակայն բոլորն էլ գիտեին, որ նա «Անորսալի Ջոն» է։ Նմանատիպ մարդիկ, ի դեպ, անմիջապես հայտնվում են «Վերջի բոլշևիկի» տեսադաշտում ու «մին լյավ» հաճախորդացվում։ Միքայելը բացառություն չդարձավ։
Հանրության լայն շրջանակներին այս անունը, բնականաբար, ծանոթ չէ և նրան իմաստ չէր ունենա անդրադառնալ (ամեն շան հաչոցի ուշադրություն չես դարձնի), եթե չլիներ մի կարևոր հանգամանք. Միքայելի պես «կենդանի մեռելներին» օգտագործելով՝ իշխանությունները մատնում են սեփական վախերն ու անհնագստությունը։ Սա արդեն հետաքրքիր ինֆորմացիա է։
Առիթ եղել է գրելու, որ Սերժ Սարգսյանը տառապում է քաղաքական նեկրոֆիլիայով՝ «մեռելասիրությամբ»։ Միքայելի ասպարեզում հայտնվելը և գեղամյանություն անելը դրա վառ ապացույցն է։ Մարդուն «գերեզմանոցից» հանել ու «սեքսով» են զբաղվում հետը։ «Կենդանի մեռելն» էլ դիմադրություն ցույց չի տալիս ու տրվում է մինչև վերջ։
Պատկերացնու՞մ եք, սույն «արևմտամետին» հարց են տալիս ԵԿՄ համագումարից, իսկ նա ցրում է հարցն ու որևէ թթու բառ չի արտասանում Սերժ Սարգսյանի հասցեին՝ վայրահաչելով Սերժի ընդդիմախոսների դեմ։
«Մոլի պուտինատյաց» Միքայելը ծպտուն չի հանում դեպի Գյուլիստան սուրացող Սերժի մասին, այլ փորձում է իր հերթական թերմացքը վաստակել «դհոլություն» անելով։
Սա ևս մեկ անգամ վկայում է, որ «գեբելսյան» քարոզչամեքենան սպառել է իր ռեսուրսները և ստիպված Սովետաշենից է հաճախորդ պեղում, քանզի հին հաճախորդներն անհուսալիորեն «խուրդվել» են, իսկ նորերին գտնելն էլ դժվարացել է։ Միքայելի բախտն այդտեղ բացվել է ու նա շտապել է օգտվել «հնարավորությունների պատուհանից»։ Բայց դե «հնարավորությունների պատուհանից» գլուխը դուրս հանելու արդյունքում բերանումդ կարող է իշխանական կերակրատաշտի թերմացք հայտնվել, իսկ կարող է նաև ուրիշ՝ շատ ավելի կոշտ ու հաստ բան մտնել։
Սերժսարգսյանական նեկրոֆիլիայի հերթական օբյեկտը

Սևակ Մինասյան