Լրահոս

28.02.2014 10:41


Բանակում չծառայած Տարոն Մարգարյանը 12 տարեկանում զինամթերք է հասցրել ռազմաճակատ

Բանակում չծառայած  Տարոն Մարգարյանը 12 տարեկանում զինամթերք է  հասցրել ռազմաճակատ

«5-րդ բրիգադի հրամանատարի տեղակալ, արդեն իսկ հանրահայտ «Պալկովնիկը» հայտարարել է՝ սկսած 1990-91թվականներից` Տարոն Մարգարյանը զենք ու զինամթերք էր հասցնում ռազմաճակատ:
«ՉԻ» ընթերցողներին տեղեկացնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծնվել է 1978 թվականին, այսինքն` 1990-ին ընդամենը 12 տարեկան էր: Սա, իհարկե, որևէ կերպ կասկածի տակ չի դնում նրա` ղարաբաղյան ճակատին զենք-զինամթերք հասցնելու փաստը: Պարզապես պետք է հստակեցնել, թե ինչ զինատեսակի մասին է խոսքը: Տասներկուամյա երեխան, համաձայնվեք, կարող էր ռազմաճակատ ուղարկել ընդամենը «պիստոնով ռագատկա», «խլապուշկա», շատ-շատ` «ջրի պիստալետ»: Ղարաբաղյան պատերազմի վավերագրում, սակայն, նման զինատեսակների կիրառման մասին որևէ հիշատակում չկա»,-գրում է «Չորրորդ իշխանություն»-ը։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը