Զինված մարդիկ ռուսական դրոշներով ներխուժել են Սևաստոպոլի «Բելբեկ» օդանավակայան
«Ինտերֆաքս-Ուկրաինա»-ի փոխանցմամբ՝ երեկ ուշ երեկոյան, ռազմական ավտոտեսուչների և ռուսաստանցի զինվորականների ուղեկցությամբ, Սևաստոպոլի «Բելբեկ» օդանավակայանին են մոտեցել ավելի քան տաս բեռնատար ու զրահամեքենա։ Ըստ աղբյուրի՝ զինվորականները հայտնել են, որ օդանավակայանում տեղակայվել են, «որպեսզի թույլ չտան զինյալների ժամանումը»։ Ռուսական կողմն այս տեղեկությունը հերքում է։
Օդանավակայանի պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Ստրատիլատին հայտնել է, որ զինված մարդիկ ռուսական դրոշներով ներխուժել են օդանավակայանի տարածք։
«Նրանք կարծել են, թե օդանավակայանում Ուկրաինայի հատուկջոկատայիններն են տեղակայվել։ Սակայն երբ համոզվել են, որ նման բան չկա, ներողություն են խնդրել և հեռացել»,–«Էխո Մոսկվի» ռադիոկայանին ասել է Ստրատիլատին։