Լրահոս

28.02.2014 20:51


Պան Գի Մուն. «ՄԱԿ–ի տապալումը Սիրիայի հարցում խայտառակում է միջազգային հանրության պատիվը»

Պան Գի Մուն. «ՄԱԿ–ի տապալումը Սիրիայի հարցում  խայտառակում է միջազգային հանրության պատիվը»

Երեք տարվա ընթացքում ՄԱԿ–ի անկարողությունը՝ կանխարգելելու Սիրիայում զանգվածային անկարգությունները, խայտառակում է միջազգային հանրությունը։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան ԳԻ Մունը միջազգային նիստում՝ նվիրված Ռուանդայում ցեղասպանության 20-ամյակին։ Գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ 1994 թվականի Ռուանդայի դեպքերը միջազգային հանրույթան համար դարձել են «էպիկական տապալում»։

«Մենք կարևոր դասեր ենք քաղել»,–ասել է Պան Գի Մունը ներկաներին։ Նրա խոսքերով՝ ՄԱԿ–ում հիմա հասկանում են, որ ցեղասպանությունը գործընթաց է, որը ծավալվում է ժամանակի ընթացքում, հետևաբար, հնարավոր է կանխարգելել, եթե նախօրոք մոբիլիզացվեն անհրաժեշտ ռեսուրսները և քաղաքական կամքը։ Գլխավոր քարտուղարը միևնույն ժամանակ անհանգստություն է հայտնել, որ Ռուանդայի դեպքերից 20 տարի անց էլ աշխարհի տարբեր մասերում շարունակվում են քաղաքացիական պատերազմները։ Նա նշել է Հարավային Սուդանում առկա միջէթնիկական բախումները, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում միջկրոնական բախումները, սակայն ավելի կոշտ է արտահատվել Սիրիայում տիրող իրավիճակի մասին։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» –ը։

Այս խորագրի վերջին նյութերը