Զինյալները երկու անգամ փորձել են խոչընդոտել Սիրիայից քիմիական զենքի դուրսբերումը
Զինված ծայրահեղականները Սիրիայում երկու անգամ հարձակվել են քիմիական զենքը Լաթակիայի նավահանգիստ հասցնող պատասխանատուների վրա։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ՄԱԿ–ի առաքելության և ՔԶԱԿ–ի համատեղ աշխատանքների մասին ԱԽ–ին ամենամսյա հաշվետվության մեջ։ Այս շաբաթ Սիրիայից դուրս է բերվել առավել վտանգավոր ու թունավոր նյութերի պաշարների չորրորդ մասը։
Սիրիայում անկայուն իրավիճակի պատճառով քիմիական նյութերի դուրսբերումը երկրից ուշանում է նշված ժամանակացույցից։ Անցած շաբաթ Սիրիան տրամադրել է վերանայված ժամանակացույցը, որի համաձայն՝ բոլոր թունավոր նյութերը պետք է դուրս բերվեն երկրից մինչև ապրիլի 27-ը։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։