Լրահոս

28.02.2014 13:21


ՀՔԾ. «Քաղաքացին ոստիկանի նկատմամբ բռնություն է գործադրել»

ՀՔԾ. «Քաղաքացին ոստիկանի նկատմամբ բռնություն է գործադրել»

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` (բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ) ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործը, տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Նախաքննությամբ պարզվել է, որ Սյունիքի մարզի բնակիչ Մ. Մ.-ն իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող` ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել:
Քրեական գործի նախաքննության ընթացքում քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, և նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Գործի քննության ընթացքում Ձերբակալվածների պահման վայրից (ՁՊՎ) իրազեկում է ստացվել, որ քաղաքացի Մ. Մ.-ի մարմնի վրա առկա են մարմնական վնասվածքներ: Այդ առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որին միացել է Մ. Մ.-ի վերաբերյալ Սյունիքի մարզի քննչական բաժնից ստացված քրեական գործը:
Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը