Սեյրան Օհանյանի հրաժարականը պահանջողները` ժամանակին թփերի տակ թաքնված դասալիքնե՞ր
Վերջին շրջանում ՀՀ բանակում տեղի ունեցած դեպքերից հետո շատ են սկսել շրջանառվել ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի հրաժարականի վերաբերյալ լուրերը։ Մեկնաբանելով այդ լուրերը' ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն ասել է.
-Բանակը հո ինստիտո՞ւտ չէ՝ ռեկտորին փոխես, դեկանին փոխես։ Հրամանատար մինչև դարձնում են... Դա այնպիսի բան չէ, է՜, պոլիտեխնիկ ինստիտուտում սովորես՝ դիպլոմ ստանաս։ Իսկական հրամանատարը, կարծում եք, դասղե՞կ է, դասավա՞ր է... Դրանց վրա գիտե՞ք՝ ինչքան աշխատանք է տարվել, որ դրանք նորմալ հրամանատարներ դառան։
Նա նշել է, թե նրանք, ովքեր պահանջում են Սեյրան Օհանյանի հրաժարականը, բանակի մասին չեն մտածում,այլ մտածում են՝ ինչպես անել, որ այնտեղ արցախյան հերոսի, գրագետ հրամանատարի ու խելոք կազմակերպչի չտեսնեն։
-Դա նրանց չի հաջողվելու։ Սեյրան Օհանյանին ճանաչողներն ուղղակի դա կասեն, իսկ Սեյրան Օհանյանին ճանաչողները տասնյակ հազարավոր մարդիկ են, նրա հրաժարականը պահանջողները ժամանակին թփերի տակ թաքնված դասալիքների զավակներն են կամ հենց իրենք՝ դասալիքներն են,-ասել է Հ. Հարությունյանը։

7or.am