Սիրիական զորքերը Դամասկոսի արևելքում ոչնչացրել են 20 զինյալի
Սիրիական զորքերը ոչնչացրել են 20 զինյալի Դամասկոսի արևելյան ծայրամասում։ Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ օրերս նույն շրջանում ոչնչացվել է ավելի քան 175 զինյալ։ Բացի այդ, վերջին օրերին սիրիական բանակը դաժան մարտեր է մղում ընդդիմության զինված խմբավորումների դեմ Դամասկոսից հարավ։ Մասնավորապես, մարտական գործողությունները տեղի են ունենում Էլ–Քունեյթրա քաղաքի շրջակայքում, որտեղ զինյալները գրավել են մի քանի բնակավայր։ Ապստամբները վերահսկում են նաև Էն–Նասիրին, Սուվեյսուն, Բեյթ–Ջանը, Բիր–Աջեմը, Ջաբաթթու–էլ–Հաշեբը և գրոհներ իրականացնում՝ փորձելով գրավել ճանապարհը, որը կապում է Գոլանը Հաուրան շրջանի հետ, որտեղ ակտիվացել են հակակառավարական ուժերը։ Այս շրջաններում սիրիական բանակին հակադրվում են «Իսլամական ճակատ» ջոկատի վարձկանները։ Սիրիական բանակն իր դիրքերն է ամրապնդում Դերաա նահանգում։ Զորքերն առաջանում են Նավայի և Էնհելյուի մոտ՝ տեղակայված վարչական կենտրոնից՝ 110 կմ հեռու Դամասկոսից։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ» –ը։