Մեկնաբանություն

28.02.2014 16:25


«Ապահով Հայաստանի» լրահոսից – 6

«Ապահով Հայաստանի» լրահոսից – 6

«Չկա քիզի նման, քիզ նման, դու իս աննման»

«Դուք հիշո՞ւմ եք որևէ կառավարություն Հայաստանի Հանրապետության պատմության մեջ կամ որևիցե մի դեմոկրատական երկրում, որտեղ չլինեն դժգոհություններ կառավարությունից..»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունն է: Կարեւոր չէ, թե որտեղ է արել այս հայտարարությունը:

Ազգային ժողովո՞ւմ, կառավարության իր բազկաթոռին նստա՞ծ, թե՞ օֆշորային գոտում:

Կարեւոր է նկատել, որ նա էլ իր շեֆի՝ Սերժ Սարգսյանի նման է խոսում, ով, հիշում եք, թե ինչ ասաց տնազուրկ դարձած, խաբված կոնդեցիների հետ հանդիպման ժամանակ. «Եթե ես եմ ձեր նախագահը, ուրեմն ինձ պետք է մեղադրե՞ք»:

Նույն մտածողությունն է:

Բայց, իհարկե, մազալուն այն է, որ Տիգրան Սարգսյանն այսօրվա Հայաստանը համեմատում է դեմոկրատական երկրի հետ ու իր գլխի տակ «փափուկ բարձ» դնելու պես հայտարարում, որ ամենուր դժգոհում են կառավարությունից:

Ամենուր Տիգրան Սարգսյան չի եղել եւ այսօր էլ չկա, եթե անգամ օրը ցերեկով լապտեր պահելով փնտրենք՝ քեզ նման «աննմանին» չենք կարող գտնել:

Այն, որ դեմոկրատական երկրներում կառավարություններից մշտապես դժգոհում են, դա ճիշտ է, բայց չկա մի դեմոկրատական երկիր, որի կառավարությունը խայտառակ ցուցանիշներ ապահովի ու մնա իր տեղում։ Այ սրա մասին վարչապետը, բնականաբար, լռում է։ Խոսի, որ ի՞նչ անի։

Կրուպսկայան, Ցետկինը եւ Հրանուշ Հակոբյանը՝ մի հոգու մեջ

ՀՀԿ-ական «ԲՏՌ»-ի դափնին հալալ քրտինքով վաստակած Մարգարիտ Եսայանը հայտարարում է, որ եթե անգամ ՀՀԿ խմբակցության բոլոր տղամարդիկ կողմ լինեն «Մարտի 1-ի» հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն, ապա ինքն ավելի տղամարդկային կգտնվի եւ դեմ կքվեարկի այդ հանձնաժողովի ստեղծմանը:

Հրանուշ Հակոբյանը կարող է հանգիստ խղճով հեռանալ քաղաքականությունից, քանի որ, ի դեմս Մարգոյի, արժանի կարմիրգլխաշորավոր կոմսոմոլկա հետնորդ է ի հայտ եկել ՀՀԿ–ում:

Իսկ «Վերջի բոլշեւիկն» էլ կարող է հանգիստ նստել իր պալատում, քանզի, ի դեմս Մարգոյի, իր թիկունքին կանգնած է նույն ինքը՝ Նադյա Կրուպսկայան, ծայրահեղ դեպքում՝ Կլարա Ցետկինը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը