Լրահոս

28.02.2014 18:05


Հիտլերի ինքնագրով «Մայն Քամփֆը» ԱՄՆ աճուրդում վաճառվել է ավելի քան 60 հազ դոլարով

Հիտլերի ինքնագրով «Մայն Քամփֆը» ԱՄՆ աճուրդում վաճառվել է ավելի քան 60 հազ դոլարով

Ադոլֆ Հիտլերի հայտնի «Մայն Քամփֆ» գիրքը՝ ստորագրված անձամբ հեղինակի կողմից, վաճառվել է շուրջ 65 հազ դոլարով Լոս–Անջելեսի ինտերնետ–աճուրդում։ Այս մասին հայտնել են «Նեյթ Դ. Սանդերս» աճուրդի տանը։ Աճուրդին 11 մարդ է մասնակցել։ Երկհատորյակը գնահատվել է 25 հազ դոլար, սակայն աճուրդի ընթացքում ֆյուրերի մեմուարներից ստացված հասույթը կազմել է 65 850 դոլար։ Անցյալում գիրքը պատկանել է Յոզեֆ Բաուերին, 1923–ին՝ Հիտլերի ղեկավարած «Գարեջրային ապստամբության» մասնակիցներից մեկին։ Ֆյուրերն այն նվիրել է Յ. Բաուերին 1925–ի Սուրբ ծնունդին։ Էջերից մեկում երևում է նրա թողած գրությունը՝ «Լավագույն մաղթանքներով»։ Գիրքը Հիտլերը գրել է 1924–ին բանտում։ Այս մասին հաղորդում է «interfax –ը»։

Այս խորագրի վերջին նյութերը