Սերժ և Տիգրան Սարգսյաններին հակառակվեն, որ ի՞նչ անեն
Հանրային խորհրդի մասին հիշում ենք միայն այն ժամանակ, երբ այս՝ «բերանում շունչ» չունեցող կառույցի անդամներին իր մոտ է կանչում Սերժ Սարգսյանը:
Վերջին անգամ, հավանաբար, երկու ամիս առաջ Հանրային խորհուրդը կրկին հիշեցրեց իր մասին, երբ լուր տարածվեց, թե իբր նրա անդամները քննարկում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցը: Դրան հաջորդեցին բազմաթիվ բողոքի ակցիաներ, տարբեր միջոցառումներ եւ ելույթներ, սակայն այս խորհրդի կողմից՝ «ոչ հռոց, ոչ բռոց»: Եվ մինչ օրս այդ կողմերից ոչ մի ձայն չէր լսվում:
Եվ ահա Հանրային խորհուրդը վերջապես քնից արթնացել է եւ գնացել է կառավարություն՝ հանդիպելու Տիգրան Սարգսյանի հետ:
Միասին մի քանի հարց են քննարկել, բայց քննարկման գլխավոր հարցը եղել է «կուտակայինը»:
Եվ չնայած խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մեկ-երկու առաջարկություն է ներկայացրել, սակայն հիմնականում լսել են Տիգրան Սարգսյանի լեկցիան նշված թեմայով:
Վարչապետը, անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխումներին, հիշեցրել է, որ մեր երկրի նորանկախ պետության պատմության մեջ չի եղել այնպիսի դեպք, երբ օրենքն ընդունվի և ուժի մեջ մտնի երեք տարի անց:
«Այդպես է արվել, որպեսզի հանրությունը, բիզնեսը պատրաստվի: Կազմակերպվել են բազմաթիվ սեմինարներ: Մեր նորանկախ պատմության մեջ չի եղել այնպիսի օրենք, որի վրա կաշխատեն երեք կառավարություն, չորս կոալիցիոն կուսակցություն և երկու նախագահ: Այսինքն, օրենքը մանրակրկիտ քննարկվել է: Դրա մշակմանը մասնակցել են աշխարհի լավագույն մասնագետները, ուսումնասիրվել են աշխարհի լավագույն մոդելները»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Կարելի է կարծել, թե Հանրային խորհուրդը լուսնից է իջել եւ նրան պետք է ներկայացնել «պատմական օրենքի» ստեղծման ծանր ու դաժան պատմությունը:
Բազմաթիվ սեմինարների ու մանրակրկիտ քննարկումների մասին էլ, երեւի, միայն տեղյակ են եղել Սերժ եւ Տիգրան Սարգսյանները, քանի որ անցյալ տարվա աշնանը հանկարծ հանրությունը անակնկալի եկավ՝ տեղեկանալով, որ իշխանությունները որոշել են իրենից տոկոս քամել:
«Այս բարեփոխմանն այլընտրանք չունենք, քանի որ ներկայիս երիտասարդները ծերացող բնակչության պայմաններում չեն կարողանա ապահով ծերություն ունենալ»,- լեկցիան շարունակելով ասել է Տիգրան Սարգսյանը:
Այսինքն՝ կրկնել է այն ամենը, ինչ ասել է քանիցս:
Դե, հանրային խորհրդի անդամներն էլ նրանից չեն հետաքրքրվել, թե ինչ է նշանակում «ծերացող բնակչության պայմաններում» արտահայտությունը: Այս մասին վարչապետն այնքան հպարտությամբ է խոսում, որ պարզապես անհնար է առանց զարմանքի լսել նրան:
Փաստորեն, «ապահով Հայաստանը» սրանք պատկերացնում են բացառապես ծերացող բնակչության գոյությամբ, ծնելիության ցուցանիշների անկման տեսքով, ներգաղթը բացառելու եւ տնտեսությունը վերջնականապես թաղելու տեսլականով:
Այնուհետ ավելի ոգեւորվելով, Տիգրան Սարգսյանն իր լեկցիայի ընթացքում մեջբերել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի «հեղինակավոր» կարծիքը։
«Դրա համար պետական բյուջեից հատկացվել է 20 մլդ դրամ, քանի որ այս բարեփոխումը մեր ապագան է: Այս բարեփոխումը ՀՀ-ում ստեղծում է լրջագույն ինստիտուտներ, երկար փողեր, պրոֆեսիոնալ կառավարիչներ, անհատական հաշիվներ, եկամտահարկի հաշվառում: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ևս նշեց, որ այս օրենքը հակակոռուպցիոն լրջագույն մեխանիզմ է, որովհետև գործատուի և աշխատողի միջև համաձայնության գալու մոտիվացիան նվազեցվում է, աշխատողի մոտ ստեղծվում է իր իրական աշխատավարձը ներկայացնելու մոտիվացիա, քանի որ պետությունն իր խնայողությունները կրկնապատկելու է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Ավելի դեմագոգիկ բացատրություն դժվար էր պատկերացնելը։
Վերջին օրերին այս թեմայի շրջանակներում Ջոն Հեֆերնի ակտիվությունը, շատերը քննադատեցին՝ իրավացիորեն նկատելով, որ նա իրավունք չունի «քիթը խոթել» մեր երկրի ներքին գործերի մեջ եւ ՀՀ քաղաքացիների շրջանում քարոզել այս հակամարդկային «բարեփոխումները»:
Մինչդեռ, պարզվում է, Տիգրան Սարգսյանի համար ԱՄՆ դեսպանի ասածն է «ասնավանի», ինչն էլ հիացմունքով փոխանցում է Հանրային խորհրդի անդամներին:
Պակաս զարմանալի չէ եւ այն, որ պետբյուջեից 20մլդ է հատկացվում «մեր ապագան» համարվող այս «բարեփոխոխման» համար։ Եվ դա այն դեպքում, երբ աշխատող մարդիկ ի դեմս գործող իշխանությունների, չեն հավատում այդ «ապագային»: Այսինքն՝ չեն ցանկանում նրան տրամադրել «երկար փողեր», քանի որ երաշխիքներ չկան, թե 30-40 տարի հետո դրանք կվերադարձվեն իրենց: հատկապես որ տեսնում են, թե ինչ են անում Սերժ և Տիգրան Սարգսյանները պետբյուջեի հետ։
Ինչեւէ, այս լեկցիան հալած յուղի տեղ ընդունելով եւ իրենց առաջարկների մասին մոռանալով՝ Հանրային խորհրդի անդամները երջանիկ հեռացել են կառավարությունից:
Սերժ եւ Տիգրան Սարգսյաններին հակաճառեն, որ ի՞նչ անեն:

Կիմա Եղիազարյան