Հայաստանի ազգային հավաքականը կգլխավորի Բեռնար Շալանդը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը: Մեր ընտրանին կգլխավորի շվեյցարացի Բեռնար Շալանդը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչին
ԲԵՌՆԱՐ ՇԱԼԱՆԴ Ծնվել է 1951 թ. հուլիսի 26-ին: Ամուսնացած է, ունի 4 երեխա: Տիրապետում է ֆրանսերենին (մայրենի լեզու), գերմաներենին և անգլերենին:
Խաղային կարիերան
Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում հանդես է եկել «Լե լոկլ», «Բուդրի», «Սուպերգա» ակումբներում: Վերջին ակումբը եղել է UGS-ը, որտեղ ավարտել է կարիերան լուրջ վնասվածքի պատճառով: Մարզչական կարիերան Խաղացող-մարզիչ 1978-1982 թթ. «Սենտ-Իմյեր» թիմում, որի հետ 2 անգամ ճանաչվել է Շվեյցարիայի երկրորդ լիգայի հաղթող: Գլխավոր մարզիչ 1982-1985 թթ. – «Լե լոկլ» - դարձել է Շվեյցարիայի երկրորդ լիգայի հաղթող և բարձրացել երկրորդ դիվիզիոն: 1985-1987 թթ. աշխատել է Շվեյցարիայի առաջին դիվիզիոնի «Լե շո դե ֆոնդ» ակումբում, որի հետ դուրս է եկել Շվեյցարիայի գավաթի կիսաեզրափակիչ: 1987-1993 թթ. աշխատել է «Իվերդոն» ակումբում: Այդ ընթացքում 3 անգամ դարձել է Շվեյցարիայի 2-րդ դիվիզիոնի հաղթող, բարձրացել առաջին դիվիզիոն, դուրս է եկել Շվեյցարիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ: 1993-1994 թթ. աշխատել է «Յանգ բոյզ» ակումբում, դուրս է եկել Շվեյցարիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: 1994-1995 թթ. աշխատել է «Սերվետ» ակումբում: 1995-1996 թթ. գլխավորել է Շվեյցարիայի մինչև 17 տարեկանների հավաքականը: 1996-1998 թթ. գլխավորել է Շվեյցարիայի մինչև 18 տարեկանների հավաքականը, եղել է Շվեյցարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնական: 1998-2000 թ. գլխավորել է Շվեյցարիայի մինչև 18, 19 և 20 տարեկանների հավաքականները: 2001-2006 թ.. գլխավորել է Շվեյցարիայի մինչև 21 տարեկանների հավաքականը, եղել է Շվեյցարիայի բոլոր տարիքային հավաքականների (15-21) համակարգողը: 2002 թ. Եվրոպայի Մ-21 առաջնությունում Շվեյցարիայի Մ-21 հավաքականը զբաղեցրել է երրորդ, 2004 թ.՝ վեցերորդ հորիզոնականը: Եվրոպայի 2004 և աշխարհի 2006 թթ. առաջնություններում եղել է Շվեյցարիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում: 2007-2010 թթ. գլխավորել է «Ցյուրիխ» ակումբը: 2008-2009 թթ. «Ցյուրիխը» նրա գլխավորությամբ դարձել է Շվեյցարիայի չեմպիոն: 2009-2010 թթ. մրցաշրջանում մասնակցել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլին, որտեղ հյուրընկալվելիս հաղթել է «Միլանին»: 2009 թ. ճանաչվել է Շվեյցարիայի լավագույն մարզիչ: 2010-2011 թթ. գլխավորել է «Սիոն» ակումբը, որի հետ նվաճել է Շվեյցարիայի գավաթը: 2011-2012 թթ. գլխավորել է «Թուն» ակումբը: 2013 թ. գլխավորել է «Յանգ բոյզ» ակումբը: Մարզչական որակավորումը ՈՒԵՖԱ-ի ՊՐՈ կարգ, Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հրահանգիչ: Վերապատրաստվել է այնպիսի մարզիչների մոտ, ինչպիսիք են Ժերար Ուլյեն (ՊՍԺ), Ջովանի Տրապատոնին («Ինտեր»), Զդենեկ Զեմանը («Լացիո»), Բոբի Ռոբսոնը («Պորտու»), Կառլոս Բյանկին («Վելես Սարսֆիլդ»), Լուի վան Գաալը («Այաքս»), Ալբերտո Ձակերոնին («Ուդինեզե»),Կառլո Անչելոտտին (ՊՍԺ): Որպես Շվեյցարիայի ազգային հավաքականի մարզիչ-դիտորդ` ներկա է եղել աշխարհի 1982, 1986, 1990, 1998, 2006 և Եվրոպայի 1988, 1992, 2004 և 2008 թթ. առաջնություններին, Աֆրիկայի ազգերի գավաթի 1996 թ. խաղարկությանը: Մարզել է այնպիսի հայտնի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Շաքիրին, Ինլերը, Լիխշտայները:
Հայաստանի ազգային հավաքականը կգլխավորի Բեռնար Շալանդը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը: Մեր ընտրանին կգլխավորի շվեյցարացի Բեռնար Շալանդը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչին
ԲԵՌՆԱՐ ՇԱԼԱՆԴ
Ծնվել է 1951 թ. հուլիսի 26-ին: Ամուսնացած է, ունի 4 երեխա:
Տիրապետում է ֆրանսերենին (մայրենի լեզու), գերմաներենին և անգլերենին:
Խաղային կարիերան
Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում հանդես է եկել «Լե լոկլ», «Բուդրի», «Սուպերգա» ակումբներում: Վերջին ակումբը եղել է UGS-ը, որտեղ ավարտել է կարիերան լուրջ վնասվածքի պատճառով:
Մարզչական կարիերան
Խաղացող-մարզիչ
1978-1982 թթ. «Սենտ-Իմյեր» թիմում, որի հետ 2 անգամ ճանաչվել է Շվեյցարիայի երկրորդ լիգայի հաղթող:
Գլխավոր մարզիչ
1982-1985 թթ. – «Լե լոկլ» - դարձել է Շվեյցարիայի երկրորդ լիգայի հաղթող և բարձրացել երկրորդ դիվիզիոն:
1985-1987 թթ. աշխատել է Շվեյցարիայի առաջին դիվիզիոնի «Լե շո դե ֆոնդ» ակումբում, որի հետ դուրս է եկել Շվեյցարիայի գավաթի կիսաեզրափակիչ:
1987-1993 թթ. աշխատել է «Իվերդոն» ակումբում: Այդ ընթացքում 3 անգամ դարձել է Շվեյցարիայի 2-րդ դիվիզիոնի հաղթող, բարձրացել առաջին դիվիզիոն, դուրս է եկել Շվեյցարիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ:
1993-1994 թթ. աշխատել է «Յանգ բոյզ» ակումբում, դուրս է եկել Շվեյցարիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ:
1994-1995 թթ. աշխատել է «Սերվետ» ակումբում:
1995-1996 թթ. գլխավորել է Շվեյցարիայի մինչև 17 տարեկանների հավաքականը:
1996-1998 թթ. գլխավորել է Շվեյցարիայի մինչև 18 տարեկանների հավաքականը, եղել է Շվեյցարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնական:
1998-2000 թ. գլխավորել է Շվեյցարիայի մինչև 18, 19 և 20 տարեկանների հավաքականները:
2001-2006 թ.. գլխավորել է Շվեյցարիայի մինչև 21 տարեկանների հավաքականը, եղել է Շվեյցարիայի բոլոր տարիքային հավաքականների (15-21) համակարգողը:
2002 թ. Եվրոպայի Մ-21 առաջնությունում Շվեյցարիայի Մ-21 հավաքականը զբաղեցրել է երրորդ, 2004 թ.՝ վեցերորդ հորիզոնականը:
Եվրոպայի 2004 և աշխարհի 2006 թթ. առաջնություններում եղել է Շվեյցարիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում:
2007-2010 թթ. գլխավորել է «Ցյուրիխ» ակումբը:
2008-2009 թթ. «Ցյուրիխը» նրա գլխավորությամբ դարձել է Շվեյցարիայի չեմպիոն: 2009-2010 թթ. մրցաշրջանում մասնակցել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլին, որտեղ հյուրընկալվելիս հաղթել է «Միլանին»:
2009 թ. ճանաչվել է Շվեյցարիայի լավագույն մարզիչ:
2010-2011 թթ. գլխավորել է «Սիոն» ակումբը, որի հետ նվաճել է Շվեյցարիայի գավաթը:
2011-2012 թթ. գլխավորել է «Թուն» ակումբը:
2013 թ. գլխավորել է «Յանգ բոյզ» ակումբը:
Մարզչական որակավորումը
ՈՒԵՖԱ-ի ՊՐՈ կարգ, Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հրահանգիչ:
Վերապատրաստվել է այնպիսի մարզիչների մոտ, ինչպիսիք են Ժերար Ուլյեն (ՊՍԺ), Ջովանի Տրապատոնին («Ինտեր»), Զդենեկ Զեմանը («Լացիո»), Բոբի Ռոբսոնը («Պորտու»), Կառլոս Բյանկին («Վելես Սարսֆիլդ»), Լուի վան Գաալը («Այաքս»), Ալբերտո Ձակերոնին («Ուդինեզե»),Կառլո Անչելոտտին (ՊՍԺ):
Որպես Շվեյցարիայի ազգային հավաքականի մարզիչ-դիտորդ` ներկա է եղել աշխարհի 1982, 1986, 1990, 1998, 2006 և Եվրոպայի 1988, 1992, 2004 և 2008 թթ. առաջնություններին, Աֆրիկայի ազգերի գավաթի 1996 թ. խաղարկությանը:
Մարզել է այնպիսի հայտնի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Շաքիրին, Ինլերը, Լիխշտայները: