«Սովրանո»-ն, «Արաքս»-ն ու «ԵԹՖ»-ն ձու են ներկրում արտերկրից
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ «Արաքս» թռչնաֆաբրիկան այս երկու ամիսների ընթացքում ձվատվության հետ կապված խնդիրներ ունի և որպեսզի կատարի պետության նկատմամբ ստանձնած պարտավորությունը, լրացուցիչ ձու է ներկրում արտերկրից: Օրերս «Ժողովուրդ»-ը գրել էր, որ այս տարվա երկու ամիսներին՝ 2014 հունվարից մինչև փետրվարի 23-ը՝ մեր հանրապետություն ներկրվել է 2մլն 282 հազար 400 հատ հավկիթ:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ մեր երկրում երեք ընկերություններ են ձու ներկրում՝ «Սովրանո»-ն «Արաքս»-ը և «ԵԹՖ»-ն: Վերջին երկուսը պատկանում են հայտնի գործարար Խաչիկ Խաչատրյանին: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ի թղթակիցը զրուցել է ընկերության մամուլի պատասխանատու Դավիթ Դոլինյանի հետ, ով հավաստիացրել է, թե այս պահին ընկերությունը ձու չի ներմուծում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։