ՀՀ ֆինանսների բոլոր չորս փոխնախարարները լուրջ ունեցվածքի տեր են
«ՀՀ ֆինանսների բոլոր չորս փոխնախարարները բավականին լուրջ ունեցվածքի տեր են։ Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով նրանց ներկայացրած հայտարարագրերից տեղեկանում ենք, որ, օրինակ, ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ով չունի ոչ մի շարժական կամ անշարժ գույք, իր հաշվին ունի 28 մլն դրամ, մեկ այլ փոխնախարար՝ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, հայտարարագրել է 13,6 մլն դրամ և 11 հազար դոլար, Սուրեն Կարայանը՝ 18 մլն դրամ, իսկ միակ կին փոխնախարար Լիանա Հունանյանը՝ 6,5 մլն դրամ և 23 հազար ԱՄՆ դոլար։
Ընդ որում, տիկին Հունանյանը տարեսկզբին ունեցել է 15 հազար դոլար, իսկ արդեն տարեվերջին այն դարձել է 23 հազար։
Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն էլ հայտարարագրել է 1 մլն դրամ և 55 հազար ԱՄՆ դոլար։ Փաստորեն, նախարարը գերադասում է ամերիկյան արժույթը, իսկ տեղակալները՝ հայկական դրամը»,–գրում է թերթը։
ՀՀ ֆինանսների բոլոր չորս փոխնախարարները լուրջ ունեցվածքի տեր են
Ընդ որում, տիկին Հունանյանը տարեսկզբին ունեցել է 15 հազար դոլար, իսկ արդեն տարեվերջին այն դարձել է 23 հազար։
Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն էլ հայտարարագրել է 1 մլն դրամ և 55 հազար ԱՄՆ դոլար։ Փաստորեն, նախարարը գերադասում է ամերիկյան արժույթը, իսկ տեղակալները՝ հայկական դրամը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։