Լրահոս

01.03.2014 10:08


Սոնա Արշունեցի. «Սերժ Սարգսյանը պարտվեց նաև արտաքին դիվանագիտության ասպարեզում»

Սոնա Արշունեցի. «Սերժ Սարգսյանը պարտվեց նաև արտաքին դիվանագիտության ասպարեզում»

Բոլոր նրանց, ում համար թանկ է մեր հայրենիքի վաղվա օրը, նրա բարգավաճումն ու հարատևումը, եկեք խոսքից անցնենք գործի, դառնանք մի բռունցք ու պայքարենք. թույլ չտանք, որ ապաշնորհ իշխանությունների վարած ապազգային գործունեության պատճառով կործանվի համայն հայության հույսի օազիս Հայաստանը:

Սփյուռքի ու Հայաստանի մեր հայրենակիցնե՛ր, ձեր ակտիվությամբ միայն հնարավոր կլինի մեր երկիրը փրկել անդառնալի կործանումից, ազատվել տիրող օլիգարխիկ իշխանություններից, երկրում ստեղծել իրավական պետություն, պայքարել կոռուպցիայի ու ամենաթողության դեմ, և ամենակարևորը, որի հրամայականն է այսօր դրված, կանխել աննախադեպ չափերի հասնող աղքատությունը, արտագաղթը … Եթե մենք միասին լինենք, սարեր շուռ կտանք, ինչպես 88-ի համազգային զարթոնքի ժամանակ: Ուրեմն, եկեք արթնանանք լեթարգիական քնից, սթափ նայենք իրավիճակին։ Մեր անտարբերությունը, լռությունը, կրավորական կեցվածքը, հարմարվողականությունը կործանարար հետևանքների առաջ կկանգնեցնի մեր հայրենիքը: Սերժ Սարգսյանի նախագահման այս տարիները ապացուցեցին, որ նա ոչ միայն տնտեսապես քայքայեց երկիրը, կանգնեցրեց անդունդի եզրին, այլ նաև ձախողեց մեր ազգային խնդիրները. նա պարտվեց նաև արտաքին դիվանագիտության ասպարեզում՝ իր տղայական քայլով, «Ֆուտբոլային դիվանագիտությամբ», սիրախաղով տարվելով Թուրքիայի հետ, նա փակուղի մտցրեց մեր պահանջատիրության հարցը՝ Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչումը, մեզ զրկեց պահանջատիրությունից… Իսկ ազգային հարցերում ձախողված նախագահն իրավունք չունի նորից բազմելու Հայոց գահին: Սթափության կոչ եմ անում. ապացուցե՛նք, որ կարող ենք համախմբվել, բռունցք դառնալ ու տնօրինել հայրենիքի վաղվա օրը…

Ի ԳՈ՛ՐԾ, ՍԻՐԵԼԻ՛ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ…

Սոնա Արշունեցի, Բրյուսել (Գրող-հրապարակախոս)

Այս խորագրի վերջին նյութերը