Աշխարհ

01.03.2014 10:15


Տուրչինով. «Ռուսաստանը զորք է մտցրել Ղրիմ զորավարժությունների քողի տակ»

Տուրչինով. «Ռուսաստանը զորք է մտցրել Ղրիմ զորավարժությունների քողի տակ»

Ուկրաինայի նախագահի լիազորությունները կատարող Ալեքսանդր Տուրչինովը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը զորք է մտցրել Ղրիմ զորավարժությունների քողի տակ։ Հիշեցնենք, որ Ղրիմում բոլորը չէ, որ համաձայն են նոր իշխանության լեգիտիմության հետ։ Ղրիմի խորհրդարանի մոտ փետրվարի 26-ին բախումներ էին տեղի ունեցել ռուսամետ տրամադրված և Ղրիմի թաթարների միջև, որոնք Ուկրաինայի միասնականության կողմնակից են։ Երեկ մի շարք լրատվամիջոցներ հայտնել են որոշ վարչական շենքերի գրավման մասին զինված ու դիմակներով անհայտ անձանց կողմից։ Ուկրաինայի սահմանային ծառայությունը հայտնել է, որ ռուսական ուղղաթիռներն ապօրինի են հատել սահմանը։ Այս մասին փոխանցում է korrespondent.net–ը։

Այս խորագրի վերջին նյութերը