Ուկրաինայի ԱԱԽ փոխքարտուղար է դարձել հաղորդավարուհի
Ուկրաինայի նախագահի պարտականությունները կատարող Ալեքսանդր Տուրչինովը ԱԱԽ փոխքարտուղար է նշանակել Վիկտորիա Սյումարին։ Համապատասխան որոշումը տեղադրված է երկրի ղեկավարի պաշտոնական կայքում։ ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ Սյումարը 1999–ից աշխատել է ուկրաինական արտասահմանյան ԶԼՄ–ում, 2005–ին նշանակվել է «Զանգվածային լրատվության ինստիտուտ» իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն։ Նա դասավանդել է լրագրություն Տ. Շևչենկոյի անվան ազգային համալսարանում, իսկ մինչ ԱԱԽ փոխքարտուղար նշանակվելն էլ եղել է «5–րդ ալիք»–ի հաղորդավարուհի։ Այս մասին տեղեկացնում է «РИА Новости»-ն։