Մադուրոն առաջարկել է ուսանողներին և ընդդիմությանը քննարկել իրավիճակը Վենեսուելայում
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջարկել է ցուցարար ուսանողներին և ընդդիմությանը հանդիպում անցկացնել երկրում իրավիճակը կարգավորելու համար։
«Պետությունը միայն կշահի փոխադարձ հարգանքով նման երկխոսությունից»,–ընդգծել է նա՝ դիմելով ժողովրդին։ Մադուրոյի խոսքերով՝ նմանատիպ քննարկմանը երկրում առկա իրավիճակի շուրջ «հրավիրվում են բոլոր ցանկացող վենեսուելացիները»։ Ավելի վաղ ընդդիմությունը բոյկոտել էր նախագահի հանդիպման երկու առաջարկները։ Գլխավոր դատախազ Լուիզա Օրտեգան հաղորդել է, որ կառավարության կողմնակիցների ու ընդդիմության միջև բախումների հետևանքով զոհերի թիվը Վենեսուելայում հասել է 17-ի, ևս 261 մարդ տուժել է։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։