Լրահոս

01.03.2014 14:09


Սիմֆերոպոլի կենտրոնը շրջափակված է զինվորականների կողմից

Սիմֆերոպոլի կենտրոնը շրջափակված է զինվորականների կողմից

Ներկա պահին Սիմֆերոպոլի կենտրոնում գտնվում են զենքով ու զինվորական հագուստով մարդիկ՝ առանց ճանաչողական նշանների, և նրանց դեմքերը փակված են դիմակներով։ Այս մասին հայտնում է Ղրիմի լրատվական գործակալության թղթակիցը։ Նրանք ամբողջությամբ շղթայել են ՂԻՀ նախարարների խորհրդի և Գերագույն ռադային հարակից փողոցներին կից տարածքը։ Քաղաքացիների տեղաշարժին զինծառայողները չեն խոչընդոտում։ Խորհրդարանի և կառավարության շենքերի դիմաց հերթապահում են ռազմական ուժեր, իսկ խորհրդարանի շենքի դիմաց տեղադրված է երկու պաշտպանական գնդացիր՝ ուղղված երկաթգծի կայարանի կողմը։ Ղրիմի իրավապահներ քաղաքում չկան՝ բացառությամբ ճանապարհային ոստիկանության մեքենաների, որոնք փակել են ճանապարհը Կենտրանական շուկայից մինչ Սովետական հրապարակ և Տոլստոյի փողոցից մինչև Սևաստոպոլսկայա փողոց։

Այս խորագրի վերջին նյութերը