Ո՞ր մեկն է ստում՝ Կարեն Ավագյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը
«2013 թվականինՀայաստանիբնակչությունընվազելէևս 31 հազար»,- մեր երկրի առջև ծառացած ամենամտահոգիչ խնդիրն այսօր իր ելույթում այսպես ներկայացրեց առաջին նախագահը:
«Ստո՛ւմեք, պարո՛նՏեր-Պետրոսյան: Դաուղևորափոխադրումներիբացասականմնացորդնէլոկ: Նվազելումասինխոսելուցայդտեղառնվազնպետքէավելացնելբնակչությանբնականհավելաճը, որը 2013 թվականինպլյուս 14.605 էեղել…»,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հանրապետական Կարեն Ավագյանը:
Իսկ հիմա հիշեցնենք, թե ինչ էր ասում Կարեն Ավագյանի առաջնորդ Սերժ Սարգսյանը ԵԿՄ համագումարում.
Նախ հետաքրքիր է, թե Սերժ Սարգսյանն ինչու չի կարեւորել Ավագյանի նշած «հավելաճը» եւ այդ մասին ոչինչ չի ասում համագումարում:
Երկրորդ՝ նույն Սերժ Սարգսյանը, ի տարբերություն, իր կրտսեր կուսակցի, 31 հազարը մեծ թիվ է համարում:
Ինչեւէ, երկիրը դատարկող իր առաջնորդին պաշտպանելու համար գլխապատառ ասպարեզ նետվելուց ու ստատուս գրելուց առաջ, Կարեն Ավագյանին չէր խանգարի ուշադիր ծանոթանալ ԵԿՄ համագումարում տեղի ունեցած Սերժ Սարգսյանի «ասուլիսի» տեքստին և անհարմար վիճակի մեջ չդնել «Վերջի բոլշևիկին»:
Ո՞ր մեկն է ստում՝ Կարեն Ավագյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը
«2013 թվականին Հայաստանի բնակչությունը նվազել է ևս 31 հազար»,- մեր երկրի առջև ծառացած ամենամտահոգիչ խնդիրն այսօր իր ելույթում այսպես ներկայացրեց առաջին նախագահը:
«Ստո՛ւմ եք, պարո՛ն Տեր-Պետրոսյան: Դա ուղևորափոխադրումների բացասական մնացորդն է լոկ: Նվազելու մասին խոսելուց այդտեղ առնվազն պետք է ավելացնել բնակչության բնական հավելաճը, որը 2013 թվականին պլյուս 14.605 է եղել…»,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հանրապետական Կարեն Ավագյանը:
Իսկ հիմա հիշեցնենք, թե ինչ էր ասում Կարեն Ավագյանի առաջնորդ Սերժ Սարգսյանը ԵԿՄ համագումարում.
«2013 թվականի տվյալներով, ուղևորափոխադրումը՝ համեմատած 2012 թվականի հետ, կրճատվել է, բացասական տարբերությունը գրեթե 25 տոկոս, և այդ բացասական տարբերությունը կազմում է 31 հազար մարդ: Իհարկե, 31 հազարն էլ ճիշտ արտագաղթողների թիվը չէ, կարող է 5-ով, 10-ով, 15-ով տարբերություն լինել, բայց հավաստի թիվ է, և այդ թիվն էլ, իհարկե, մեծ թիվ է, մեծ է, որովհետև մենք ընդամենը 3 միլիոն ենք մեր երկրում ապրող: Եթե մենք լինեինք գոնե 10 միլիոն, 12, 15 միլիոն, դա որևէ մտահոգության առարկա լինել չէր կարող: Մյուս կողմից՝ 31 հազարն այն թիվը չէ, որի դեմ հնարավոր չլինի պայքարել, նվազեցնել ու այնուհանդերձ գալ ներգաղթին: Մենք անպայման դրան հասնելու ենք: Բայց, նորից եմ ասում, առավել ևս այս լսարանի համար պետք է հասկանալի լինի, որ պրոբլեմը չի դադարում պրոբլեմ լինելուց, եթե դու դադարում ես խոսել դրա մասին»,- պատասխանելով համագումարի մասնակիցներից մեկ հարցին, հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Նախ հետաքրքիր է, թե Սերժ Սարգսյանն ինչու չի կարեւորել Ավագյանի նշած «հավելաճը» եւ այդ մասին ոչինչ չի ասում համագումարում:
Երկրորդ՝ նույն Սերժ Սարգսյանը, ի տարբերություն, իր կրտսեր կուսակցի, 31 հազարը մեծ թիվ է համարում:
Ինչեւէ, երկիրը դատարկող իր առաջնորդին պաշտպանելու համար գլխապատառ ասպարեզ նետվելուց ու ստատուս գրելուց առաջ, Կարեն Ավագյանին չէր խանգարի ուշադիր ծանոթանալ ԵԿՄ համագումարում տեղի ունեցած Սերժ Սարգսյանի «ասուլիսի» տեքստին և անհարմար վիճակի մեջ չդնել «Վերջի բոլշևիկին»:
Կիմա Եղիազարյան