ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար. «Ռուսաստանը պետք է դադարեցնի ռազմական գործողություններն ու սպառնալիքները»
Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված ՆԱՏՕ–ն արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար ԱնդերսՖոգՌասմուսենը հայտարարել է.
«Մենք արտահերթ նիստ ենք հրավիրել՝ պայմանավորված Ուկրաինայում տիրող ռազմական գործողությունների և ինքնիշխան պետությանն ուղղված նախագահ Պուտինի սպառնալիքների հետ։ Այն, ինչ Պուտինն է անում, ՄԱԿ–ի խարտիայի սկզբուննքների խախտում է։ Ռուսաստանը պետք է դադարեցնի ռազմական գործողություններն ու սպառնալիքները»,–ասել է Ռասմուսենը՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ–ն ընդունում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, ինչպես նաև ուկրաինացի ժողովրդի իրավունքը՝ առանց արտաքին միջամտության անձամբ որոշելու իր ապագան։
«Ուկրաինան մեր հարևանն է և ՆԱՏՕ–ի համար թանկ գործընկեր»,–ասել է Ռասմուսենը՝ ընդգծելով, որ Ուկրաինա զորք մտցնելու Պուտինին տված սենատորների թույլտվությունը ՆԱՏՕ-ն գնահատում է որպես սպառնալիք ողջ Եվրոպայի խաղաղությանը։
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար. «Ռուսաստանը պետք է դադարեցնի ռազմական գործողություններն ու սպառնալիքները»
Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված ՆԱՏՕ–ն արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է.

7or.am