Լրահոս

02.03.2014 18:10


«Ե՛ս էլ եմ հիշում, բայց դա ինձ չի խանգարում միանալ միասնության կոչին»

«Ե՛ս էլ եմ հիշում, բայց դա ինձ չի խանգարում միանալ միասնության կոչին»

Ի՞նչ է ստացվում...

Ե՛ս էլ իմ տեսակետներն ունեմ։ Օրինակ, ես լավ գիտեմ ու հիշում էմ ՀՅԴ–ի սիրախաղերը, ԲՀԿ–ի՝ նախկին իշխանության մաս լինելը, «Ժառանգության» թերությունները, բայց ինձ չի խանգարում միանալ միասնության կոչին ու գնալ իմ հայ ժողովրդի կողքին կանգնել՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից։

Այն մարդը, ով չի համակերպվում այդ գաղափարի հետ, իրեն չի տեսնում այդ շրջանակում, մնում է ենթադրել, որ նա՛ կամ պատվեր է կատարում ու նրան չեն թույլատրում գնալ միասնության ճանապարհով, կա՛մ նրա թույնն այնքան շատ է, որ չի համակերպվում դրա հետ (հետաքրքիր է՝ նա ի վիճակի՞ է ինքն իրեն միանալու):

Եթե մարդու մեջ բացակայում են սերը ազգի նկատմամբ, ներելու կամ իր սխալը հասկանալու բնավորությունը, ապա նրա հետ ճանապարհ ոչ մի մարդ չի գնա։ Դրա համար էլ նման մարդիկ մնում են մենակ իրենց պայքարում։

Երեկ՝ դեռ միտինգը չավարտված, որոշ մարդիկ արդեն ԶԼՄ–ում ու համացանցում իրենց թույնն էին թափում, իսկ շատ մարդիկ իրենց իսկ սխալի պատճառ են տեսնում հակառակորդին կամ մեկ այլ անձի ու իրենց բոլոր դժբախտության պատճառ նրանց են համարում...էդպես հեռու չենք գնա։

Սերիկ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը