Աշխարհ

02.03.2014 19:10


Ուկրաինայի նախկին նախագահը Պուտինին շիզոֆրենիկ է անվանել

Ուկրաինայի նախկին նախագահը Պուտինին շիզոֆրենիկ է անվանել

Ուկրաինայի նախկին նախագահ Լոնիդ Կրավչուկը պատրաստ է զենք վերցնել և պատերազմել իր երկրի համար։ Այդ մասին նա գրել է «snob.ru»–ի բլոգում։

«Կոչ եմ անում ռուսական իշխանություններին կա՛նգ առնել։ Մեր ազգերի միջև չպետք է պատերազմ լինի։ Միթե՞ Ռուսաստանը չի հասկանում, որ կարող է ագրեսոր դառնալ, իսկ Պուտինը՝ դրա նախաձեռնողը, և որ դա Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը կլինի։ Իմ ապուպապը և պապը Ռուսաստանի հետ կռվել են Առաջին համաշխարհային պատերազմում և ցարական պարգևներ ունեն։ Ես 80 տարեկան եմ, բայց զենք կվերցնեմ և կպաշտպանեմ իմ հողը։ Յուրաքանչյուր քաղաքացի կպաշտպանի իր տարածքն ու տունը»,–գրել է Կրավչուկը։

Նա նաև ավելացրել է, որ Ղրիմում կանայք և երեխաները դուրս են եկել կանգնելու զինվորականների միջև։ Կրավչուկը հիշեցրել է Չեչնիայի և այնտեղ զոհված խաղաղ բնակիչների փաստը։

«Պատերազմում միայն զինվորականները չեն մահանում, որոնց պրոֆեսիոնալ պարտքն է զոհվելը։ Կան նաև ծերեր, կանայք և երեխաներ։ Նրանք նույնպես պետք է զոհվեն ինչ–որ մի շիզոֆրենիկի քմահաճույքի պատճառով։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նյուրնբերգյան դատավարությունը եղավ։ Այո՛, այն Գերմանիայում էր, բայց կարող է կրկնվել մեկ այլ վայրում ևս»,–վրդովված գրել է նախկին նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը