Լրահոս

03.03.2014 00:05


«Իշխանության շրջանում հերթական սուր և համաճարակային նոպան է բռնկվել»

«Իշխանության  շրջանում հերթական սուր և համաճարակային նոպան է բռնկվել»

Իշխանության շրջանում հերթական սուր և համաճարակային նոպան է բռնկվել, որն առանձնապես՝ պետպատվերի շրջանակներում, արտահայտվում է հիստերիա-ստատուսների բաց թողման տեսքով: Ախտանիշի առաջացման պատճառներն են՝ եղանակային փոփոխությունը, կառավարության ձախողված ծրագրերի ներքո՝ ներիշխանական շրջանում գեոմագնիսական դաշտի անկայունությունը, ՀՀԿ տնտեսական կուրսին դեմ քաղաքական ուժերի միասնական ճակատով հանդես գալը, հասարակության լայն շերտերի մոբիլիզացիան և ընդվզումը: Քաղաքական փսիխոզի այս տեսակն անբուժելի է, իսկ մետաստազների արագ տարածումը պայմանավորված է՝ երկրում օր օրի խորացող սոցիալ-տնտեսական լարվածության ֆոնին ուղիղ համեմատական թերարժեքության զգացմամբ:

Մարտիկ Իսախանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը