Լրահոս

03.03.2014 10:12


Կգործարկվեն նոր արագաչափեր

Կգործարկվեն նոր արագաչափեր

Այսօրվանից հանրապետության մի շարք վայրերում գործարկվելու են նոր արագաչափ սարքեր: Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ սարքերը տեղադրված են հետևյալ վայրերում.

Մ-2 «Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 62.4-րդ կմ (Արմաշ գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

2. Մ-2 «Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 65.9-րդ կմ (Երասխ գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

3. Մ-2 «Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 107.9-րդ կմ (Արենի գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

4. Մ-2 «Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 115.3-րդ կմ (Արփի գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,

5. Մ-2 «Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 122.9-րդ կմ (Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածք)` 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

6. Մ-2 «Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 137.1-րդ կմ (Վայք քաղաքի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

7. Հ-8 «Երևան-Արտաշատ-Այգավան-Մ-2» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 11-րդ կմ (Մխչյան գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

Այս խորագրի վերջին նյութերը